▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը վաղուց թքած ունի ու չի հարգում Հայաստանին

Իսկ օրը տարօրինակ լավ էր սկսվել, թվում է, թե դե իմ ի՞նչ գործ սահմանին ինչ է կատարվում: Այդպես կարող է թվալ տմարդի, անհեռատես, անգրագետ ու անբարո մարդկանց, որը առաջին իսկ քամուց քշվում է տերևի նման...

Երեկ ևս 2 երիտասարդ է մահացել:

Ամեն օր երիտասարդներ են զոհվում ու նրանց ծնողները մնում  «անդամալույծ», բայց այս մասին կարծիքս դուր չի գա ոչ մեկին, խոսքը տարածքների զիջման մասին չէ, ու ամենևին էլ այն չէ, որ «ոչ մի դեպքում, ոչ մի թիզ հող»:
Քանի մենք սպասում ենք ամեն օր, թե ոնց են հարձակվելու ու ոչինչ չենք անում, ինչ է թե աշխարհին ցույց տանք, որ ագրեսորը Ադրբեջանն է, այսպես է լինելու:
Իսկ մենք մեծ հաշվով պիտի թքած ունենանք աշխարհը ինչ կասի, աշխարհի երիտասարդները չեն զոհվում, աշխարհը տասներորդ հարկից վաղուց թքած ունի ու չի հարգում Հայաստանն ու դրանում թաթարները կամ ֆիլիպինցիները չեն մեղավոր: Մեռնում են մեր հայ ջահել մեր ընկերները, դասարանցիները, կուրսեցիները, ծանոթները:

Մնացածի մասին ասելու բան չկա, վտանգը կախված է օդում:

Սյուզան Խալաթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին