▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակաամերիկյան ալիքը գումարվեց ևս մի առիթով

Լրագրողին գլխատելուց առաջ ստիպել էին,որ Ամերիկայի իշխանության հասցեին լուրջ մեղադրանքներ հնչեցնի, որն էլ դարձավ հակաամերիկանիստների զենք... Իհարկե ամերիկայի իշխանության հասցեին ամենատարբեր մեղադրանքները կարելի է հնչեցնել, ավելի շատ ու դիպուկ, քան անում են ռուսամոլները, ովքեր ԱՄՆ-ից քիչ ինֆորմացիա ունենալով հանդերձ՝ այն ներկայացնում են, որպես չարիք....

Բայց սա գրում եմ այլ նպատակով. այն մարդիկ, ովքեր լրագրողի խոսքը մատին փաթաթան դարձնելով՝ Ամերիկա են քննադատում, ուրեմն հավասարապես պետք է ընդունեն, որ Կարեն Պետրոսյան էլ դիվերսանտ էր, ու ադրբեջանցիք բռնել էին այդ հացնագործին...

Էնպես, որ ահաբեկիչների դրդմամբ, զենքի սպառնալիքի տակ ասված խոսքը մի դարձրեք ձեր նեղ պատկերացրած շահերի միջոց, հատկապես, երբ նման դաժան վախճան է ունեցել մարդը, ու կապ չունի որ երկրի քաղաքացին...

Հ.Գ. Երբևիցե ԱՄՆ շահերը պաշտպանող չեմ եղել, ու սա էլ պաշտպանություն չէ Օբամայի կառավարության: Իմ համար ԱՄՆ-ն ՀՀ անվտանգության համար սպառնալիք չի հանդիսանում, այդքանն ինձ բավարար է, որ չդարձնեմ թիրախ....

Հ.Գ.1 ՀՀ քաղաքացիների կողմից հակաամերիկյան ալիք բարձրացողները պաշտպանում միայն ռուսական շահերը, ՀՀ շահերից չի բխում նման դիրքավորումները...Իսկ Երբ ԱՄՆ-ն կթիրախավորի ՀՀ-ն, կամ կաջակցի մեր ռազմավարական հակառակորդներին՝ դա կլինի Ադրբեջանը, Թուրքիան թե ՌԴ-ն, էն ժամանակ ձեզնից առաջ կքաշեմ բարիկադի հայկական պատնեշը:  

Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին