▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի 47 քաղաքացիներ անվնաս հատել են Լարսի անցակետը

Այսօր՝ ժամը 08.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին կապ է հաստատվել ՎՀ-ում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկություն ստացվեց, որ Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ:

Նշվում է, որ փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել է: Քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին