▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն ինչո՞ւ է բյուջեից այդքան գումար դուրս հանելու, երբ զենքի, զինվորի հարց ունենք.Քանդակագործ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո հանձնվեց Պաշտպանության նախարարությանը:

Կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների մասին» որոշումը, որը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014 թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան 9 հա, շենք-շինություններ շուրջ 53 հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով: Պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն` Մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:

ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր` լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձան Կառավարության կայացրած որոշմանը:

Եթե Լևոն Իգիթյանի համար մեկ է, թե որ գերատեսչությանն է հանձնվել Համալիրը, կարևորը ֆունկցիան կատարելն է, ապա Ֆերդինանտ Առաքելյանն այդ կարծիքին չէ:

«Եթե մի ամբողջ երկիր, մեր գոյությունը վստահում ենք Պաշտպանության նախարարությանը, մի շենք չենք վստահո՞ւմ, չեմ հասկանում»,-հարցրեց Լևոն Իգիթյանը:

«Պետությունն ինչո՞ւ քանդման ժամանակ տիրություն չէր անում, Մուրադյանը եկավ, սարքեց: Նա հիմա էլ ասում է` 1.5 տարի ժամանակ տվեք, վարկը փակեմ: Չտվեցին: Պաշտպանության նախարարությունն ինչո՞ւ է բյուջեից այդքան գումար դուրս հանելու, երբ զենքի, զինվորի հարց ունենք: Այս նախարարությանը գումար շատ է պետք, միլիարդ էլ տաս` հերիք չէ: Խրիմյան Հայրիկը մի լավ բան է ասել.ամեն մեկդ զենք սարքեք: Սա բեռ է ՊՆ-ի համար»,-նկատեց Ֆերդինանտ Առաքելյանը:

Անի Կարապետյան


Կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների մասին» որոշումը, որը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014 թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան 9 հա, շենք-շինություններ շուրջ 53 հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով:
Պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին