▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը սա շատ լավ գիտակցելով է, որ այնուամենայնիվ շարունակում է զինել Ալիեւին ընդդեմ Հայաստանի

Այն, որ արեւմտյան երկրները զերծ են մնում Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքից, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ – տեղյակ ենք: Այս հրապարակումից պարզում ենք, որ նաեւ Հվ.Կորեան է 2013թ.-ին հրաժարվել զենք մատակարարել Ադրբեջանին, անգամ նավեր, որոնք Բաքուն թվում է միայն Կասպից ծովում կարող էր օգտագործել: Փաստորեն <փողին մուննաթ>-ները մեր <ռազմավարական դաշնակից> Ռուսաստանն է, ԵՏՄ-ում մեր ապագա <գործընկեր> Բելառուսը, Իսրաելը, Պակիստանը, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը եւ բավականին սահմանափակ ծավալներով` Թուրքիան: Այնպես որ մեր որոշ ռուսուլմաններ, ովքեր արդարացնում են Կրեմլին Բաքվին զենք վաճառելու մասով, թե <եթե իրենք չվաճառեն` Ալիեւը ուրիշ երկրներից կգնի>` պետք է հասկանան, որ Ադրբեջանի ընտրությունը այնքան էլ մեծ չէ, այն էլ նորագույն եւ կործանարար մեծ ուժ ունեցող զինատեսակների հարցում: Եւ Ռուսաստանը դա շատ լավ գիտակցելով է, որ այնուամենայնիվ շարունակում է զինել Ալիեւին ընդդեմ Հայաստանի:

Կից նյութն՝ այստեղ

Հովսեփ Խուրշուդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին