▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էտ ինչի՞դ վրա ես մեծամտանում սիրելի ապառիկով գլամուռ

«Սեպտեմբերի 1-ի շնորհավորական ուղղերձը թթու թան չի, ամեն մարդու բան չի:»


Կամ համատարած մեծամտություն ա տիրում , կամ էլ ես չեմ հասկանում ոչ մի բան:

Էն, որ բազմաթիվ պաշտոնյաների տեղակալներ ու հենց իրանք՝ պաշտոնյաները շնորհավորում էին երեխաներին, դա մի տեղ ընդունվում ա, որ դե ֆսյո ժե պաշոնյա ա պտի շնորհավորի, բայց որ իրանց շվաքի տակ երգիչ, դերասաններն են շնորհավորական ուղղերձներ ուղղում, սենց լուրջ տեքստերով ու նկարներով էտ սամազվանեցություն ա մեղմ ասած: Երևի մտածում են իրանց խոսքին մի ողջ ազգ ա սպասում:

Իրականում հարգելիներս, պետք չի տենց անել, որովհետև դրանով ոչ թե վարկանիշ եք բարձրացնում այլ քցում: Հա ստատուսներով, սաղս էլ շնորհավորել ենք, նու էրկու տող: Բայց ասենք Էսինչ Էսինչյանի շնորհավորական ուղղերձը երեխաներին: Մի ձևի բացում ա, մեկը ըլնի հարցնի՝ բա էտ Էսինչ Էսինչյանն ո՞վ ա որ:

Էս ձևով կամ էտ երգիչ երգչուհի դերասանուհիները մտածում են, որ իրանք արդեն պաշտոնյաների հավասար մարդիկ են ու ամոթա որ ուղղերձներ չանեն կամ էլ պռոստը չեն հասկանում «ուղղերձ» ասվածն ինչ ա ու ով կարա ուղղերձ հղի: 
Այսինքն ստեղ մեծամտություն կա արդեն: Բայց մեկը ըլներ հարցներ, թե էտ ինչի՞դ վրա ես մեծամտանւմ սիրելի ապառիկով գլամուռ: 

 

 

 

Անհայտ Բաժանորդ ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին