▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են «թեժ աշնան» «սառը ցնցուղների» իրական հասցեատերերը

 

ՀՀ ոստիկանությունը չի հանդուրժելու քաղաքական զանգվածային միջոցառումների հետ կապված օրինախախտումները: Այս պասին նշել է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը' սեպտեմբերի 13-ին, «Արզնի» օդանավակայան, ուր այցելել էր անձամբ հետևելու հրամանատարաշտաբային վարժանքի ավարտական միջոցառումներին: Պատասխանելով քառյակի խոստացած «թեժ աշնան» մասին լրագրողների հարցին՝ Գասպարյանը նշեց. «Թեժ աշնան» համար կան «սառը ցնցուղներ», իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի «թեժ աշուն» կարող ենք կազմակերպել: Պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում: Այն ժամանակ այդ «թեժ աշունները» կարող են շահեկան լինեն: Իսկ եթե դրանք օրենքի խախտումներով են լինում, ես՝ որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու: Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ: Ոստիկանությունը խոնարհությամբ կծառայի այդ օրինական մոտեցումներին: Ցանկացած օրինախախտում, ավելին՝ ոստիկանի հանդեպ ոտնձգություն խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ' Աստված է վկա, և մեզ պետք չէ անազնվության, ինչ-որ բաների թիրախ դարձնել: Մենք նույն քաղաքացիներն ենք: Այսօր ոստիկանությունը ուզում է վաղվա մեր երեխաների, մեր թոռների ոստիկանությունը ստեղծել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Թող մարդահաճություն չթվա, սակայն ՀՀ Ոստիականապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարությունը իրոք հպարտանալու առիթ են տալիս: 
Ու ասեմ ինչու: Հատկապես Ուկրաինայի դեպքերի ֆոնին, արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր գլոբալ իմաստով տեղի է ունենում աշխարհի վերաբաժանման հերթական անխուսափելի գործընթացը: Բնականբար հզոր լիդեր Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը այլևս չէր կարող լինել այն խլյակը, որպիսին էր Ելցինի կառավարման տարիներին ու առանց կասկածի պետք է հայտ ներկայացներ համաշխարհային իր առաջատարի դիրքերը վերադարձնելու համար:Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն ու Արևմուտքն առհասարակ պետք է ամեն կերպ հակազդեն այս գործընթացին, սեփական հեգեմոնիան հնարավորինս երկար պահելու համար: Ու դրան հասնելու համար ամերիկյան քաղաքական շրջանակները դիմում են իրենց իսկ մշակած ու ավելի քան հիսուն տարվա գործողություններով փորձարկված "պետական հեղափոխությունների կամ հեղաշրջումների" մեթոդին, որի ամենաթարմ օրինակը Կիևյան Մայդանն էր ու դրան հաջորդած մինչ օրս շարունակվող քաոսը երբեմնի խաղաղ ու խաղկուն Ուկրաինայում: Սրան զուգահեռ աստիճանաբար սկսում են հնչել կարծիքներ մայդանանման մի իրականություն էլ Հայաստանում ստեղծելու համար: Իսկ մեր նման երկրում դա կարող է լինել ճակատագրական ու կործանիչ:Թվում է թե սա աչքի առաջ ունենալով պետք է ամեն կերպ ռադիկալ քայլերից բոլորս էլ խուսափենք անկախ տիրույթից` ռեալ իրականության թե վիրտուալ. ինչու եմ սա շեշտում, քանի որ վիրտուալ տիրույթում էլ կարելի է հրահրել շատ երևույթներ, ինչպես եղավ Եգիպտոսում, Լիբիայում: Սակայն մի կողմից մեր հասարակության որոշ շերտի մոտ առկա քաղաքական անհեռատեսությունն ու հատվածական կամ կտրված-սեգմենտալ հայացքը, մյուս կողմից ֆինանսական անապահով վիճակը նպաստավոր հող են ստեղծում արտաքին ֆինանսավորողների համար հայաստանյան ներքին կյանքն ապակայունացնելու ու անցանկալի հետևանքների բերելու համար: 
Այս ամբողջի հանրագումարում, Ոստիականապետի այսօրվա հայտարարությունն ավելի ուղերձներ ուներ արտաքին աշխարհին, քան ներքին քաղաքական ուժերին: Կարճ ասած` ըստ իս, Ոստիկանապետ Վլ. Գասպարյանն հայտարարեց, "ինձ չի հետաքրքրում ում ինչ նպատակով ինչ անվան ներքո ինչ քանակի փողեր եք տալիս: Մենք հարգում ենք իրավունքն ու ազատությունը, սակայն ամեն բան օրենքի ու կարգի մեջ, այլապես մեզանից չենղանաք, մենք ավելի լավ թեժ աշուն կարող ենք կազմակերպել հենց ձեր ու ձեր` մեր երկրի ներսում գործող էշելոնի համար": Կարծում եմ քաղաքական տեխնոլոգիաների ու պետական հեղափոխությունների ու հեղաշրջումների ամերիկյան ու եվրոպական մասնագետները, սա հաշվի կառնեն ու ուղերձն հասել է իր հասցեատիրոջը կամ հասցեատերերին:

ՀՀ ոստիկանությունը չի հանդուրժելու քաղաքական զանգվածային միջոցառումների հետ կապված օրինախախտումները: Այս պասին նշել է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը' սեպտեմբերի 13-ին, «Արզնի» օդանավակայան, ուր այցելել էր անձամբ հետևելու հրամանատարաշտաբային վարժանքի ավարտական միջոցառումներին: Պատասխանելով քառյակի խոստացած «թեժ աշնան» մասին լրագրողների հարցին՝ Գասպարյանը նշեց. «Թեժ աշնան» համար կան «սառը ցնցուղներ», իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի «թեժ աշուն» կարող ենք կազմակերպել: Պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում: Այն ժամանակ այդ «թեժ աշունները» կարող են շահեկան լինեն: Իսկ եթե դրանք օրենքի խախտումներով են լինում, ես՝ որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու: Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ: Ոստիկանությունը խոնարհությամբ կծառայի այդ օրինական մոտեցումներին: Ցանկացած օրինախախտում, ավելին՝ ոստիկանի հանդեպ ոտնձգություն խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ' Աստված է վկա, և մեզ պետք չէ անազնվության, ինչ-որ բաների թիրախ դարձնել: Մենք նույն քաղաքացիներն ենք: Այսօր ոստիկանությունը ուզում է վաղվա մեր երեխաների, մեր թոռների ոստիկանությունը ստեղծել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Թող մարդահաճություն չթվա, սակայն ՀՀ Ոստիականապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարությունը իրոք հպարտանալու առիթ են տալիս:

 Ու ասեմ ինչու:

Հատկապես Ուկրաինայի դեպքերի ֆոնին, արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր գլոբալ իմաստով տեղի է ունենում աշխարհի վերաբաժանման հերթական անխուսափելի գործընթացը: Բնականբար հզոր լիդեր Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը այլևս չէր կարող լինել այն խլյակը, որպիսին էր Ելցինի կառավարման տարիներին ու առանց կասկածի պետք է հայտ ներկայացներ համաշխարհային իր առաջատարի դիրքերը վերադարձնելու համար:Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն ու Արևմուտքն առհասարակ պետք է ամեն կերպ հակազդեն այս գործընթացին, սեփական հեգեմոնիան հնարավորինս երկար պահելու համար: Ու դրան հասնելու համար ամերիկյան քաղաքական շրջանակները դիմում են իրենց իսկ մշակած ու ավելի քան հիսուն տարվա գործողություններով փորձարկված "պետական հեղափոխությունների կամ հեղաշրջումների" մեթոդին, որի ամենաթարմ օրինակը Կիևյան Մայդանն էր ու դրան հաջորդած մինչ օրս շարունակվող քաոսը երբեմնի խաղաղ ու խաղկուն Ուկրաինայում:

Սրան զուգահեռ աստիճանաբար սկսում են հնչել կարծիքներ մայդանանման մի իրականություն էլ Հայաստանում ստեղծելու համար: Իսկ մեր նման երկրում դա կարող է լինել ճակատագրական ու կործանիչ:Թվում է թե սա աչքի առաջ ունենալով պետք է ամեն կերպ ռադիկալ քայլերից բոլորս էլ խուսափենք անկախ տիրույթից` ռեալ իրականության թե վիրտուալ. ինչու եմ սա շեշտում, քանի որ վիրտուալ տիրույթում էլ կարելի է հրահրել շատ երևույթներ, ինչպես եղավ Եգիպտոսում, Լիբիայում:

Սակայն մի կողմից մեր հասարակության որոշ շերտի մոտ առկա քաղաքական անհեռատեսությունն ու հատվածական կամ կտրված-սեգմենտալ հայացքը, մյուս կողմից ֆինանսական անապահով վիճակը նպաստավոր հող են ստեղծում արտաքին ֆինանսավորողների համար հայաստանյան ներքին կյանքն ապակայունացնելու ու անցանկալի հետևանքների բերելու համար:

 Այս ամբողջի հանրագումարում, Ոստիականապետի այսօրվա հայտարարությունն ավելի ուղերձներ ուներ արտաքին աշխարհին, քան ներքին քաղաքական ուժերին: Կարճ ասած` ըստ իս, Ոստիկանապետ Վլ. Գասպարյանն հայտարարեց, "ինձ չի հետաքրքրում ում ինչ նպատակով ինչ անվան ներքո ինչ քանակի փողեր եք տալիս: Մենք հարգում ենք իրավունքն ու ազատությունը, սակայն ամեն բան օրենքի ու կարգի մեջ, այլապես մեզանից չենղանաք, մենք ավելի լավ թեժ աշուն կարող ենք կազմակերպել հենց ձեր ու ձեր` մեր երկրի ներսում գործող էշելոնի համար":

Կարծում եմ քաղաքական տեխնոլոգիաների ու պետական հեղափոխությունների ու հեղաշրջումների ամերիկյան ու եվրոպական մասնագետները, սա հաշվի կառնեն ու ուղերձն հասել է իր հասցեատիրոջը կամ հասցեատերերին:

 

Առնո Մահդեսի

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին