▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Հարությունյանը թաքնվել է այլ երկրում. armlur.am

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի ներկայիս մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Եվ նրա բացակայությունն ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ: Բանն այն է, որ բնապահպանության նախկին նախարարը Լաբլաջյանի ձերբակալվելուց հետո վախը սրտում 72 ժամ սպասել է, որպեսզի տեսնի նրան կկալանավորե՞ն, թե՞ ոչ: Ու երբ տեսել է, որ ամեն ինչ լուրջ է եւ իր վարորդի եղբայրը երկամսյա նախնական կալանքի դատապարտվեց, անմիջապես մեկնել է երկրից՝ մինչեւ հասցնի իր հարցերը կարգավորել: Բանն այն է, որ նախարարության «ռեկետ գրուպա»-ի ղեկավար Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի հավատարիմ աշխատակիցը, ում ձերբակալությունից հետո նա իր մտերիմ շրջապատում ասել է, թե «պետք է այնպես անենք, որ Լաբլաջյանը հույսը չկորցնի, որ օգնելու ենք»: Այսինքն՝ հույս ունենա, որ ճաղերի հետեւից դուրս կգա շուտով, որպեսզի Ա. Հարությունյանը երկար-բարակ տեղեկություններ չհաղորդի իրավապահներին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին