▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ պետք է մշակութային հեղափոխություն

Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը, որ իր գոյության ընթացքում հավերժ պայքարել է, այսօր նորից պայքարի կարիք ունի: 

Մեր անցած ճամփին տեսել ենք ամեն-ամեն ինչ, եղել ենք աշխարհակալ, ունեցել ենք լավագույն բանակը, եղել ենք անպարտելի: Տեսել ենք և պարտություն, կրոնափոխ ենք եղել,գերվել ենք,հալածվել, կոտորվել, բայց երբեկ ու երբեկ չենք կորցրել մեր ազգային ոգու արտահայտիչը՝ մշակույթը: Մշակույթն է հանդիսացել մեր անկոտրուն վահանը, որ մեզ տեղափոխել է դարերի առանցքով: Եվ եթե մշակույթը միակ բանն է որ թշնամին ի զորու չէ վերացնել, այսօր մենք ինքներս ենք այն կորցնում:
Բայց հայերը ամենադժվարին պահերին միշտ էլ աչքի են ընկել ինքնավերականգնվող մեծ ունակությամբ, կործանման պահերին մեր ազգը միշտ էլ ծնել է նվիրյալներ, որոնք առնվազն հրաշքներ են գործել:

Այսօր համաշխարհային գլոբալիզացման ճահիճներում մեր ազգը մշակույթի պահպանման խնդիր ունի և մեր պայքարը պիտի լինի ոչ թե մի կտոր հացի, այլ ազգային մշակույթի վերծանման ու զարգացման համար: Եթե դուք փրկությունը տեսնում եք քաղաքական բարեփոխումների և առաջնորդի ճիշտ ընտրության մեջ, մենք մեր առաջնորդին արդեն գտել ենք, մեր առաջնորդը մշակույթն է, և եթե դուք գնում եք Ազատության հրապարակ հաղթանակ փնտրելու, մենք գնում ենք Ազատության հրապարակ հաղթանակ կերտելու:

Գեղամ Օհանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին