▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խլում են ջուրը, լույսեր են միացնում, զվարճանքների վայրեր կառուցում` խանգարելով աշխատանքին

Արդեն մի քանի տարի է` սեպտեմբերի 18-ը Հայաստանում նշում են որպես աստղագիտության օր: Օրը պատահական չի ընդունվել.այս օրն է ծնվել բոլոր ժամանակների խոշորագույն գիտնականը` Վիկտոր Համբարձումյանը:

Գրեթե ամեն տարի` այս օրերին, Բյուրականի աստղադիտարանի ղեկավարությունը խոսում է ձեռքբերումների, ՀՀ-ում աստագիտության զարգացման, գիտնականների ֆինանսավորման  և այլ հարցերի մասին:

«Վերջապես երկու տարի առաջ Բյուրականի աստղադիտարանը ստացավ նոր` ազգային արժեքի կարգավիճակ, որի շնորհիվ նաև բյուջեում ավելացում տեղի ունեցավ, ինչը հնարավորություն տվեց լուծել կուտակված մի շարք խնդիրներ, որոնք կային 90-ականն թթ. սկզբից: Իրականացվեցին տարածաշրջանում եզակի` խոշորագույն 2.6 մ հայելու տրամագիծ ունեցող աստղադիտակի արդիականացման աշխատանքները: Այն 80-ական թվականներից մինչև անցյալ տարվա սեպտեմբերը չէր հայելապատվել, այն դեպքում, որ նման աստղադիտակների հայելիների մակերևույթը փոխվում է 3-4 տարին մեկ անգամ: Մեր դեպքում փոխելու գործընթացը տևեց գրեթե 30 տարի: Չկային ֆինանսներ, չկար մասնագիտական կազմ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց  Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նա նշում է` ունենք նոր մակերևույթով հայելի, շարունակվում են աստղադիտակի կառավարման համակարգի հետ կապված աշխատանքները: «Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին արդեն, հույս ունենք, որ դիտումներ կկատարվեն: Նոր համակարգը թույլ է տալիս դիտակը կառավարել ոչ միայն տեղում գտնվելով, այլև հարևան շենքում, հարևան պետությունում, եթե կա համացանց:  Արդիականացման ճանապարհ է անցնում նաև Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակը: Չի աշխատում 1991-92 թվականներից: Հոկտեմբերին դիտակը երկրորդ շնչառությա դեպքում կտա առաջին արդյունքները»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն անդրադարձավ նաև Ռոսկոսմոսի հետ համատեղ ծրագրերի կատարմանը: 

«Դրա դիտողական բազան արդեն կառուցված է աստղադիտարանի տարածքում: Օգոստոսից սկսել են դիտումներ կատարել:  Սա թույլ է տալիս Երկիր մոլորակի ուղեծրում արբանյակների մնացորդներ հայտնաբերել, որոնք կուտակվում են Երկրի շուրջ»,-մանրամասնեց Հայկ  Հարությունյանը:

Ինչ վերաբերում է  գիտնականների ֆինանսավորմանը, ապա Բյուրականի աստղադիտարանի տնօրենի փաստմամբ` միջին աշխատավարձը  80.000 դրամ է, մինչ այս` եղել է 36.000-40.000 դրամ:

Պարզվում է` այս խնդիրներից առավել մեծ խնդիր էլ կա` բնակիչների անտարբերությունը: Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշում է` մարդիկ լույսեր են միացնում, զվարճանքների վայրեր կառուցում` խանգարելով  աստղագետների աշխատանքին, խլում են նաև ջուրը.

«Եթե միկրոկլիման վերացնում են, փչանում են դիտողական պայմանները: Չենք կարողանում ուսումնասիրել նաև արևելյան կողմը. Երևանի վերևը լրիվ լուսավորված է»,-նկատեց Հայկ Հարությունյանը:

Անի Կարապետյան

Արդեն մի քանի տարի է` սեպտեմբերի 18-ը Հայաստանում նշում են որպես աստղագիտության օր: Օրը պատահական չի ընդունվել.այս օրն է ծնվել բոլոր ժամանակների խոշորագույն գիտնականը` Վիկտոր Համբարձումյանը:
Գրեթե ամեն տարի այս օրերին Բյուրականի աստղադիտարանը խոսում է իր ձեռքբերումների, ՀՀ-ում աստագիտության զարգացման, գիտնականների ֆինանսավորման  և այլ հարցերի մասին:
«Վերջապես երկու տարի առաջ Բյուրականի աստղադիտարանը ստացավ նոր` Ազգային արժեքի կարգավիճակ, որի շնորհիվ նաև բյուջեում ավելացում տեղի ունեցավ, ինչը հնարավորություն տվեց լուծել կուտակված մի շարք խնդիրներ, որոնք կային 90-ականն թթ. սկզբից: Իրականացվեցին  տարածաշրջանում եզակի` խոշորագույն 2.6 մ  հայելու տրամագիծ ունեցող աստղադիտակի արդիականացման աշխատանքները: Այն 80-ական թվականներից մինչև անցյալ տարվա սեպտեմբերը չէր հայելապատվել, այն դեպքում, որ նման աստղադիտակների հայելիների մակերևույթը փոխվում է 3-4 տարին մեկ անգամ: Մեր դեպքում փոխելու գործընթացը տևեց գրեթե 30 տարի: Չկային ֆինանսներ, չկար մասնագիտական կազմ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց  Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը::
Նա նշում է` ունենք նոր մակերևույթով հայելի, շարունակվում են աստղադիտակի կառավարման համակարգի հետ կապված աշխատանքները: 
«Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին արդեն, հույս ունենք, որ դիտումներ կկատարվեն: Նոր համակարգը թույլ է տալիս դիտակը կառավարել ոչ միայն տեղում գտնվելով, այլև հարևան շենքում, հարևան պետությունում, եթե կա համացանց:  Արդիականացման ճանապարհ է անցնում նաև Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակը: Չի աշխատում 91-92 թվականներից: Հոկտեմբերին դիտակը երկրորդ շնչառությա դեպքում կտա առաջին արդյունքները»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին