▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորի որդին հուլիսից հետախուզման մեջ էր

pastinfo.am-ը գրում է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին` Ռոմա Գասպարյանը ձերբակալվել է դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսին հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ 2014թ. հուլիսի 7-ին նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ Ռոման Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը:

Նույն օրը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ռոման Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միևնույն ժամանակ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ երեկ` 16.09.2014թ.՝ ժամը 16:40-ին, Ռոման Գասպարյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այսօր նրան արդեն մեղադրանք է առաջադրվել:

Ի դեպ, հետախուզվողի հայրն այսօր մամուլին ասել է, որ իր որդին այդ ամբողջ ընթացքում գտնվել է Հայաստանում, թաքնվել է իրենց տանն ու տնից դուրս չի եկել:

Ինչ վերաբերում է որդուն առաջադրված մեղադրանքին, ԲՀԿ-ական պատգամավորը հերքել է առևանգման մեղադրանքը` նշելով, որ իր որդին ոչ մեկին չի առևանգել և բանսարկության զոհ է:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին