▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնապես երաշտ կհայտարարվի

 

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարում է սակավաջրություն` պատճառաբանելով Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ  շահերի բախումները:
Սակավաջրություն սահմանելու վերաբերյալ որոշումը կընդունվի սեպտեմբերի 18-ի գործադիրի նիստում:
Հիշեցնենք, որ նույն պատճառով 2014թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 270 միլիոն խմ ծավալով ջուր, ինչը 100 միլիոն խմ ծավալով ավելի է օրենքով սահմանված չափաքանակից եւ արդեն իսկ Սեւանա լճում գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
Չնայած Սեւանից  ջրբացթողումների ավելացումներին` Արարատյան դաշտի մի շարք համայնքներ այդպես էլ ոռոգման ջուր չունեցան:
Որոշման համաձայն` հանձնարարվում է`
ՀՀ տարածքային տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` ապահովել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում
 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին`  վերոնշյալ տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվութ­յուններում կատարել ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի  ներդրման ուղղությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` վերոնշյալ տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

ԷկոԼուր-ը գրում է. ՀՀ կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարում է սակավաջրություն` պատճառաբանելով Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ  շահերի բախումները:

Սակավաջրություն սահմանելու վերաբերյալ որոշումը կընդունվի այսօր` սեպտեմբերի 18-ի գործադիրի նիստում:

Հիշեցնենք, որ նույն պատճառով 2014թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 270 միլիոն խմ ծավալով ջուր, ինչը 100 միլիոն խմ ծավալով ավելի է օրենքով սահմանված չափաքանակից եւ արդեն իսկ Սեւանա լճում գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
Չնայած Սեւանից  ջրբացթողումների ավելացումներին` Արարատյան դաշտի մի շարք համայնքներ այդպես էլ ոռոգման ջուր չունեցան:

Որոշման համաձայն` հանձնարարվում է`

ՀՀ տարածքային տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` ապահովել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին`  վերոնշյալ տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվութ­յուններում կատարել ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի  ներդրման ուղղությամբՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` վերոնշյալ տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին