▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այֆոնամանիան զավեշտի հասնող դրսևորումներ է ընդունում

«Այֆոնամանիան» այս տարածքում շարունակվում է` ընդունելով նորանոր զավեշտի հասնող դրսևորումներ: Շատերը սրտի տրոփյունով այնքան բուռն են արձագանքում 6-ի և 6 «պլյուսի» լույս աշխարհ գալու վերաբերյալ լուրերը, կարծես, դա դարի խոշորագույն իրադարձությունն է, որին համարժեք մեկ էլ Քրիստոսի վերադարձը կարող է լինել: 

Հանգստացեք ժողովուրդ ջան և ամեն ինչ այս կյանքում ընդունեք իր կոչմանը և նշանակությանը համարժեք: Պետք չէ գերագնահատել, չափից դուրս արժևորել, թեկուզ, լավ ստացված, բայց ընդամենը մարդուն ծառայող որևէ իր կամ առարկա: Գնահատեք մարդկանց, նրանց վաստակը, բայց այս դեպքում նույնպես չափի մեջ և համեստ որակումներով:

Գերասիմ Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին