▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ.Թուրք գործարար

ermenihaber-ը գրում է. Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգը» Հայաստանում նույնպես գործունեություն է ծավալում: Հոլդինգի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը թուրքական «Սաբահ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում:

«Հիմա Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Այնտեղ գործարարությամբ զբաղվող  առաջին թուրքն եմ: Փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ»:

«Սաբահ»-ը տեղեկացնում է, որ թուրքական նշյալ ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու: Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին