▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ցույց Գյումրիում. փակվել են շուկային հարակից բոլոր գլխավոր փողոցները.galatv.am

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այս պահին Գյումրու կենտրոնական շուկային հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում քաղաքի հագուստ եւ կոշկեղեն վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերը: Նրանք վաղ առավոտից փակել են իրենց տաղավարները եւ փակել են շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկը: Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին: Այսօրվա ակցիայի մասնակիցների պահանջն է, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, Երեւանից հասնի Գյումրի եւ հանդիպի իրենց հետ: «Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք»,-նշում էին առեւտրականները: Առեւտրականների խոսքերով՝ եթե հենց այսօր մայրաքաղաքից Գյումրի չժամանեն կառավարության անդամները, ապա իրենք կմիանան մայրաքաղաքում ԱԺ շենքի դիմաց բողոքող գործընկեր առեւտրականներին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին