▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը կախվածության մեջ դրեց ձվադրող ձկնատեսակների պահպանման ողջ համակարգը

 

ԷկոԼուր
Կառավարությունը հաստատեց Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրը: Հատկանշական է ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին: Այս կապակցությամբ Ծրագրի` «Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում» միջոցառման համար նախատեսվում է ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերում էներգետիկ նպատակներով կառուցված գլխային ջրառ կառուցվածքներում ձկնանցարանների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում: Այս միջոցառման իրականացումը, պարզվում է, պետք է իրականացնեն  ՓՀԷԿ շահագործող ընկերություննները, եթե, իհարկե, համաձայն լինեն:  
Սրանով կառավարությունը կոնկրետ բիզնեսից կախվածության մեջ դրեց ձվադրող ձկնատեսակների` սեւանի իշխանի, բեղլուի եւ այլ տեսակների   պահպանման ողջ համակարգը: Դրա հետ մեկտեղ անտեսվեց այն փաստը, որ  Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված բոլոր փոքր ՀԷԿ-երը չեն կարող օրինական համարվել, քանի որ խախտում են միանգամից մի քանի օրենք` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Այս կապակցությամբ նշենք, որ արդեն երկու տարի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է օրինագիծ, որով արգելվում է փոքր ՀԷԿ կառուցել սեւանա լիճ թափվող գետերի վրա: Չի բացառվում, որ օրինագիծը սառեցված է կառավարության պնդմամբ:

ԷկոԼուր-ը գրում է. Կառավարությունը հաստատեց Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրը: Հատկանշական է ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին: Այս կապակցությամբ Ծրագրի` «Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում» միջոցառման համար նախատեսվում է ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերում էներգետիկ նպատակներով կառուցված գլխային ջրառ կառուցվածքներում ձկնանցարանների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում: Այս միջոցառման իրականացումը, պարզվում է, պետք է իրականացնեն  ՓՀԷԿ շահագործող ընկերություննները, եթե, իհարկե, համաձայն լինեն:  

Սրանով կառավարությունը կոնկրետ բիզնեսից կախվածության մեջ դրեց ձվադրող ձկնատեսակների` սեւանի իշխանի, բեղլուի եւ այլ տեսակների   պահպանման ողջ համակարգը: Դրա հետ մեկտեղ անտեսվեց այն փաստը, որ  Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված բոլոր փոքր ՀԷԿ-երը չեն կարող օրինական համարվել, քանի որ խախտում են միանգամից մի քանի օրենք` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Այս կապակցությամբ նշենք, որ արդեն երկու տարի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է օրինագիծ, որով արգելվում է փոքր ՀԷԿ կառուցել սեւանա լիճ թափվող գետերի վրա: Չի բացառվում, որ օրինագիծը սառեցված է կառավարության պնդմամբ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին