▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր

Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է  «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը: Այն նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: 

Այսօր մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել հնագույն աստղադիտարան՝ Քարահունջ (Զորաց քարեր):

Բայց մինչ երկար ու ձիգ ճանապարհը կանցնեինք ու կհայտնվեինք նշված վայր, պատմաաստղագետ Կարեն Թոխաթյանը որոշ մանրամասներ ներկայացրեց թե՝ Զորաց քարերի, թե կարևոր մի քանի վայրերի մասին:

Օրինակ, Արարատի մարզում է գտնվում Ջրահովիտ գյուղը: Առաջին հայացքից կթվա, թե ինչ պետք է լինի այնտեղ, սակայն այլ բան է պարզվում.

«Մեր լավագույն հնագետներից Էմմա Խանզադյանը, որն Էլմա Պարսամյանի հետ բացահայտեց Մեծամորը, մի օր ասաց, որ Ջրահովիտն է պեղել և բացահայտել արտադրական ուժերի գերզարգացում, որի հետևանքն էլ եղել այդ տարածքից հզոր տեղաշարժերը դեպի այլ վայրեր: Եվ, եթե նորմալ պեղենք, ըստ Խանզադյանի կանխագուշակման, իսկ ինքը զգում էր՝ թե գետնի տակ ինչեր կա, մենք կունենայինք Մեծամորից էլ կարևոր մի բացահայտում ևս»,-ասաց Կարեն Թոխաթյանը:

Իսկ, ահա Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում «Դժոխքի ձոր» կոչվող տարածքն էր, որտեղ, պատմաաստղագետի խոսքով, այնքան շոգ է, որ անգամ օձերն են սատկում:

Մի փոքր ճանապարհ ևս, և մեր առջև է նախապատմական մեգալիթյան կառույցը, աշխարհի հնագույն աստղադիտարանը:

Վերջերս այստեղ դամբարան է հայտնաբերվել, ավարտվել են նաև պեղումները, որոնք մեկ տարի է՝ կատարվում էին:

«Առաջին հազարամյակի կերամիկա, մեկ օղ, դաշույնի, տեգի, գեղարդի սայրերը գտնվել են առաջին շերտից: Այնուհետև գտել ենք ուլունք, զարդի կտոր՝ ըստ երևույթին՝ 12-րդ դարի: Հավանաբար մոնղոլների շրջանում տարածքը բնակեցված է եղել: Կարծում ենք, որ թաղումը մյուս շերտում է արված: Այսինքն, մտածում ենք, որ մի շերտ էլ պետք է լինի՝ ուշ բրոնզի կամ միջին բրոնզի շրջանի»-մեզ հետ զրույցում ասաց տարածքի պատասխանատու, արվեստագետ Աշոտ Ավագյանը:

Նրա խոսքով՝ ամեն ամիս Քարահունջ է այցելում 3000-4000 հոգի: Վերջին շրջանում ավելի շատ հայեր են այցելում:

Աշոտ Ավագյանը, թերևս, հակված է կարծել, որ Քարահունջը որպես աստղադիտարան չի ծառայել, բայց, ինչպես աստղագետներն են ասում, սա թողնել է պետք աստղագիտությանը, իսկ այստեղ փաստերն այլ բան են ասում:

Ինչպես նշեց Կարեն Թոխաթյանը, մեկ քարի դիմաց կան ևս երեքը: Սրանք հենց այնպես չեն: Օրինակ հունիսի 22-ին արևը ծագել է առաջին քարի վերևից, դեկտեմբերին՝ երկրորդ: Նրա խոսքով՝ երկնոլորտի՝ հազարամյակների ընթացքում տեղաշարժման հետևանքով հին քարազույգերին որոշ ժամանակ անց փոխարինել են նորերը, իսկ հները չեն վերացվել, թողնվել են տեղում:

Քարերից մեկի վրա էլ,  ինչպես կարծել է Հերունին, որպեսզի հնարվորություն լիներ  ուսումնասիրություն կատարել՝ դրել են հայելի (45 աստիճան):

«Եղել է քրմական գիտելիք: Այդ ժամանակ անասնապահությամբ էին զբաղվում, երկրագործությամբ: Քրմերը որսի չեն գնացել. ժողովուրդն ասում էր՝ ես այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր: Հետևի՛ր աստղերին և ասա, թե որ ծեսը երբ ենք անելու»,-պատմում է Կարեն Թոխաթյանը:

Պատմաաստղագետը ցավով է նշում` մեր հնագույն պատմության մեջ «եվրոռեմոնտ» են անում. եթե Եվրոպայում ինչ-որ բանի տարիքը այսքան է, կարծես Հայաստանում ավելին չպետք է լինի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության, Պարիս Հերունու կողմից աստղաֆիզիկոսի աշխատանքները առանց համաձայնության որպես իր աշխատանք ներկայացնելու և այլ հարցերի շուրջ զրուցել ենք աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի հետ:

Բյուրականի աստղադիտարանում մեկնարկեց  «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը: Այն նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: 
Այսօր մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել հնագույն աստղադիտարան՝ Քարահունջ (Զորաց քարեր):
Բայց մինչ երկար ու ձիգ ճանապարհը կանցնեինք ու կհայտնվեինք նշված վայր, պատմաաստղագետ Կարեն Թոխաթյանը որոշ մանրամասներ ներկայացրեց թե՝ Զորաց քարերի, թե կարևոր մի քանի վայրերի մասին:
Արարատի մարզում, օրինակ, կա Ջրահովիտ գյուղը: 
Մեր լավագույն հնագետներից Էմմա Խանզադյանը, ով Էլմա Պարսամյանի հետ բացահայտեց Մեծամորը, մի օր ասաց, թե է՜, ինձ տարան Մեծամոր գցեցին: Հարցրեցի, թե ինչո՞ւ, պատասխանեց, որ Ջրահովիտն էի ուզում պեղել: Նա արտադրական գործիքներ էր պեղել: Եվ, եթե նորմալ պեղենք, ըստ Էմմայի կանխագուշակման, իսկ ինքը զգում էր՝ գետնի տակ ինչ կա, մենք կունենանք կարևոր մի բան ևս:
Իսկ, ահա Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքն էր, որտեղ, պատմաաստղագետի խոսքով այնքան շոգ է, որ անգամ օձերն են սատկում:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին