Երրորդ օրն է, ինչ Բյուրականի աստղադիտարանում ընթանում է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը: Այսօր ֆիզիկոս-հայագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակեց Զորաց քարերի թեման՝ շեշտը դնելով անվան և տարիքի վրա:
Զորաց քարերի հնագույն տարիքը
-Անգեղակոթի ծով-Սիսիանի մեգալիթ-կառույցը չէր կարող հիմնվել Ք.ա IX հազ.շուտ,
-Հերունի-Զորաց քարերի աստղադիտական համալիրի գործունեության նախնական փուլն ընդգրկել է Ք.ա 5500+2500 թթ.,
Բանախոսը նկատում է՝ հնագետները համառությամբ շարունակում են պնդել, որ քարերի անցքերը քարհանքից տեղափոխելու համար են արվել:
«Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում վերևի անցքն ու քաշելը: Ցիցը կմնար հողի մեջ»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Նա համոզված է՝ հնում դիտել են ոչ թե աստղերը, այլ որևէ աստղի ծագումը.
«Նախ պետք է հասկանալ՝ նրանց համար ինչ էր աստղը: Կարծում էին, որ արևը, աստղերը, ծագել են ընդերքից, պտտվել, բարձրացել են վերև՝ հանգստանալու: Մատենագրությունից գիտենք, որ անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները նույնացրել են աստվածների հետ: Համաստեղությունները՝ նույնպես: Հնում դիտել են ոչ թե աստղերը, այլ այս կամ այն Աստծո ծագումը, ընդերքից դուրս գալու պահը: Այդ ժամանակ ծեսեր են կատարվել:
Որոշել են, թե Աստված երբ է զորությունը տարածում երկրի վրա և երբ է հեռանում: Սրանից հետո է, որ պետք է մարդը գար տոմարի ստեղծմանը, բուն աստղերի դիտմանը»,-ասաց հայագետը:
Մեգալիթային կառույցի անվանումը.
Ելակետ-Սիսիան-Մատենագրության մեջ Մեծ Հայքի Սյունիք աշխարհը վկայված է որպես Սիսական, Սյունիք.
Սիս=ցիս=սիւն-կանգնեցրած փայտ կամ քար,
Սիսիան=Սիւնիք=կանգուն քար
Զօրաց քարեր-Զօր=ուժ, զորություն, զինվորների խումբ:
Գիտաժողովին ներկա էր նաև աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը, ով դեմ է Զորաց քարերին տրված 7500 տարվան: «Հնագույն աստղագիտությունը դա ճշգրիտ գիտություն է, գոնե ասեք, որ տարիքը հստակ չգիտենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ աստղաֆիզիկոսի հետ ավելի վաղ զրուցել ենք «Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության և այլ հարցերի շուրջ:
Անի Կարապետյան
«Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը երրորդ օրն էր, ինչ ընթանում էր Բյուրականի աստղադիտարանում: Այսօր ֆիզիկոս-հայագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակեց Զորաց քարերի թեման՝ շեշտը դնելով անվան և տարիքի վրա:
Զորաց քարերի հնագույն տարիքը
-Անգեղակոթի ծով-Սիսիանի մեգալիթ-կառույցը չէր կարող հիմնվել Ք.ա IX հազ.շուտ,
-Հերունի-Զորաց քարերի աստղադիտական համալիրի գործունեության նախնական փուլն ընդգրկել է Ք.ա 5500+2500 թթ.,
Բանախոսը նկատում է՝ հնագետները համառությամբ շարունակում են պնդել, որ քարերի անցքերը քարհանքից տեղափոխելու համար են արվել:
«Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում վերևի անցքն ու քաշելը: Ցիցը կմնար հողի մեջ»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Նա համոզված է՝ հնում դիտել են ոչ թե աստղերը, այլ որևէ աստղի ծագումը.
«Նախ պետք է հասկանալ՝ նրանց համար ինչ էր աստղը: Կարծում էին, որ արևը, աստղերը, ծագել են ընդերքից, պտտվել, բարձրացել են վերև՝ հանգստանալու: մատենագրությունից գիտենք, որ անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները նույնացրել են աստվածների հետ: Համաստեղությունները՝ նույնպես: Հնում դիտել են ոչ թե աստղերը, այլ այս կամ այն Աստծո ծագումը, ընդերքից դուրս գալու պահը: Այդ ժամանակ ծեսեր են կատարվել:
Որոշել են, թե Աստված երբ է զորությունը տարածում երկրի վրա և երբ է հեռանում: Սրանից հետո է, որ պետք է մարդը գար տոմարի ստեղծմանը, բուն աստղերի դիտմանը»,-ասաց հայագետը:
Մեգալիթային կառույցի անվանումը.
Ելակետ.Սիսիան-Մատենագրության մեջ Մեծ Հայքի Սյունիք աշխարհը վկայված է որպես Սիսական, Սյունիք.
Սիս=ցիս=սիւն-կանգնեցրած փայտ կամ քար,
Սիսիան=Սիւնիք=կանգուն քար
Զօրաց քարեր-Զօր=ուժ, զորություն, զինվորների խումբ:
Գիտաժողովին ներկա էր նաև աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը, ով դեմ է Զորաց քարերին տրված 7500 տարվան:
Հիշեցնենք, որ աստղաֆիզիկոսի հետ ավելի վաղ զրուցել ենք «Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության և այլ հարցերի շուրջ: