▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը թափ է հավաքում

 

ԷկոԼուր
«Սևանի իշխան» ՓԲԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ է ներկայացրել Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագիծը: Այն «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլն է նախանշում: Այս ծրագրով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում կառուցվելու է ջրի փակ շրջանառությամբ Սևանի իշխանի մանրաձկան տնտեսություն, որտեղ 10 տարվա ընթացքում իրականացվելու է Սևանի իշխանի տարեկան շուրջ 30-50 գրամ քաշով 50 տ մանրաձկան արտադրություն: Հիշեցնենք, որ այս արտադրությունը հիմնելու համար ՀՀ կառավարությունը «Սևանի իշխան» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրեց «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքից` Կարճաղբյուր համայնքից, 120 հա տարածք:
Թեպետ նախագծում գրված է, որ մանրաձուկը կտեղափոխվի Սեւանա լիճ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Իրականում մանրաձկները տեղափոխվելու են արհեստական ցանցավանդակային տնտեսություններ, որոնք արդեն տեղադրված են Սեւանա լճում եւ լիճն օգտագործում են որպես անվճար եւ բարձրորակ ջուր: Հենց այս մասին է նշված կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրում»: Ծրագրում նշված է. «...Ցանցավանդակ տեղափոխվող մանրաձկան կշիռը կլինի միջինում 30 գրամ: Առաջին 8 ամիսներին ձկները կաճեն միջինում մոտ 40 %-ով`30 գրամից հասնելով մինչև 300-350 գրամ, իսկ հաջորդ 12 ամսում միջինում մոտ 15 %-ով` հասնելով 1500-1700: Կանխատեսվում է, որ ևս 12 ամիս հետո ձկների քաշը կլինի 3500-3800 գ»: 
Ներկայիս նախագծում նշված է, որ որպես ջրի աղբյուր նախատեսվում է օգտագործել ստորգետնյա ջրերը: Օրական ջրի պահանջարկը կազմելու է 2180 մ3:  Նախատեսվում է  ֆիլտրացիոն համակարգերի միջոցով գրեթե ամբողջովին մաքրել վերջնական հոսքաջրերը եւ բաց թողնել Կարճաղբյուր գետ: Ջրերի մաքրման արդյունքում առաջացող նստվածքը` տարեկան 11,2 տոննա ազոտը, 0,8 տոննա ֆոսֆորը եւ 19 տոննա անօրգանական նյութերը (ԹԿՊ5) կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ինչպես նաև ձկների կեր:
Մանրաձկան տնտեսության շահագործման ընթացքում կաթսայատան շահագործման արդյունքում մթնոլորտ կարտանետվի  տարեկան 3.07 տոննա ազոտի երկօքսիդ, 1.31 տոննա ածխածնի մոնօքսիդ: 
Սեւանա լճի ավազանը ձեւավորող ստորգետնյա աղբյուրներից ջուր վերցնելու, ազոտի եւ ֆոսֆորի թափոնների գետ թափելու, մթնոլորտային արտանետումների հետ համեմատած մյուս բոլոր բացասական ազդեցությունները եւ ռիսկերն այդքան էլ նշանակալից չեն թվում: Այսպես, նախագծում թեպետ ներկայացված է «Սեւան» ազգային պարկի բուսական եւ կենդանական աշխարհը, սակայն նշված չէ, թե շինարարական հրապարակում ինչ կենսաբազմազանություն կա, արդյոք կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, թե ոչ, աշխատանքների ընթացքում տեղի կենսաբազմազանությունը որքանով է տուժելու, եւ ինչ միջոցառումներ են արվելու կենսաբազմազանությանը պատճառվելիք վնասը նվազագույնի հասցնելու համար, շինարարական աշխատանքները` մասնավորապես փոշու եւ անօրգանական նյութերի արտանետումները, ինչ ազդեցություն կունենան Սեւանա լճի եւ մոտակա ջրային ռեսուրսների վրա, ինչ սեյսմիկ գոտում է կառուցվելու տնտեսությունը եւ որքանով է այն լինելու սեյսմաանվտանգ:

ԷկոԼուր-ը գրում է. «Սևանի իշխան» ՓԲԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ է ներկայացրել Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագիծը: Այն «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլն է նախանշում: Այս ծրագրով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում կառուցվելու է ջրի փակ շրջանառությամբ Սևանի իշխանի մանրաձկան տնտեսություն, որտեղ 10 տարվա ընթացքում իրականացվելու է Սևանի իշխանի տարեկան շուրջ 30-50 գրամ քաշով 50 տ մանրաձկան արտադրություն: Հիշեցնենք, որ այս արտադրությունը հիմնելու համար ՀՀ կառավարությունը «Սևանի իշխան» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրեց «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքից` Կարճաղբյուր համայնքից, 120 հա տարածք:

Թեպետ նախագծում գրված է, որ մանրաձուկը կտեղափոխվի Սեւանա լիճ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Իրականում մանրաձկները տեղափոխվելու են արհեստական ցանցավանդակային տնտեսություններ, որոնք արդեն տեղադրված են Սեւանա լճում եւ լիճն օգտագործում են որպես անվճար եւ բարձրորակ ջուր: Հենց այս մասին է նշված կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրում»: Ծրագրում նշված է. «...Ցանցավանդակ տեղափոխվող մանրաձկան կշիռը կլինի միջինում 30 գրամ: Առաջին 8 ամիսներին ձկները կաճեն միջինում մոտ 40 %-ով`30 գրամից հասնելով մինչև 300-350 գրամ, իսկ հաջորդ 12 ամսում միջինում մոտ 15 %-ով` հասնելով 1500-1700: Կանխատեսվում է, որ ևս 12 ամիս հետո ձկների քաշը կլինի 3500-3800 գ»: 

Ներկայիս նախագծում նշված է, որ որպես ջրի աղբյուր նախատեսվում է օգտագործել ստորգետնյա ջրերը: Օրական ջրի պահանջարկը կազմելու է 2180 մ3:  Նախատեսվում է  ֆիլտրացիոն համակարգերի միջոցով գրեթե ամբողջովին մաքրել վերջնական հոսքաջրերը եւ բաց թողնել Կարճաղբյուր գետ: Ջրերի մաքրման արդյունքում առաջացող նստվածքը` տարեկան 11,2 տոննա ազոտը, 0,8 տոննա ֆոսֆորը եւ 19 տոննա անօրգանական նյութերը (ԹԿՊ5) կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ինչպես նաև ձկների կեր:

Մանրաձկան տնտեսության շահագործման ընթացքում կաթսայատան շահագործման արդյունքում մթնոլորտ կարտանետվի  տարեկան 3.07 տոննա ազոտի երկօքսիդ, 1.31 տոննա ածխածնի մոնօքսիդ: 

Սեւանա լճի ավազանը ձեւավորող ստորգետնյա աղբյուրներից ջուր վերցնելու, ազոտի եւ ֆոսֆորի թափոնների գետ թափելու, մթնոլորտային արտանետումների հետ համեմատած մյուս բոլոր բացասական ազդեցությունները եւ ռիսկերն այդքան էլ նշանակալից չեն թվում: Այսպես, նախագծում թեպետ ներկայացված է «Սեւան» ազգային պարկի բուսական եւ կենդանական աշխարհը, սակայն նշված չէ, թե շինարարական հրապարակում ինչ կենսաբազմազանություն կա, արդյոք կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, թե ոչ, աշխատանքների ընթացքում տեղի կենսաբազմազանությունը որքանով է տուժելու, եւ ինչ միջոցառումներ են արվելու կենսաբազմազանությանը պատճառվելիք վնասը նվազագույնի հասցնելու համար, շինարարական աշխատանքները` մասնավորապես փոշու եւ անօրգանական նյութերի արտանետումները, ինչ ազդեցություն կունենան Սեւանա լճի եւ մոտակա ջրային ռեսուրսների վրա, ինչ սեյսմիկ գոտում է կառուցվելու տնտեսությունը եւ որքանով է այն լինելու սեյսմաանվտանգ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին