▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոնը

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն:

Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն  Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:

Փառատոնին կներկայացվեն  նաև  արցախյան   մշակութային արժեքների, ավանդական արհեստների  և    կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով  ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի <<Դիզակ>> համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝  հադրութցու  բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես,  ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող  արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և  ենթաբարբառների  պահպանման և հանրահռչակման  նպատակ ունի:

 

«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը

Հադրութի շրջվարչակազմը

Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին:

 

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին