▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած

Անկեղծ կուզեմ, որ եռյակը գտնի մեզ այս ժանտախտից հանելու հնարը, բայց դա անել կարողանալու համար հարկավոր է պարզել, թե ինչո՞ւ ունենք այս ժանտախտը:

Եվ ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում մեր մեծի այս ախտորոշմանը և ի՞նչ դեղամիջոց են առաջարկում՝:

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Հ.Թումանյան1910

Արծրուն Պեպանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին