▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ի նախագահի ելույթն երկու մասից էր բաղկացած՝ բանավոր ու գրավոր...

Հանրահավաքի մասնակիցները, բնականաբար, բուռն ծափահարություններով ընդունեցին Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ նախագահը նկարագրեց երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, հետո ժողովրդին հավաստիացրեց, որ ինքը ՙՙկոտրվող՚՚ ու վախեցող մարդ չէ: Ծառուկյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետաձգումը պայմանավորեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքով:
Հատկանշական է, որ ԲՀԿ-ի նախագահի ելույթն երկու մասից էր բաղկացած՝ բանավոր ու գրավոր, ընդ որում՝ առաջին մասն ավելի անկեղծ ու բովանդակային էր: Գագիկ Ծառուկյանն նշեց, որ հանրապետության ողջ տարածքում ստեղծվելու են համաժողովրդական շարժման միասնական:շտաբներ: ԲՀԿ նախագահը նշեց, որ վերահաստատում են իրենց պահանջները՝ իշխանությանը կոչ անելով լուծել դրանք: ԲՀԿ նախագահը նշեց, որ հակառակ պարագայում՝ ձգտելու են արտահերթ ընտրությունների:
Շարժման ՙՙՃանապարհային քարտեզի՚՚ մասին դարձյալ չլսեցինք, նստացույց էլ չկա: Հիմա երթ է, որից հետո՝ տուն...

 

Սուրեն Սուրենյանց

 

Դիտեք`  Եռյակի հանրահավաքն Ազատության հրապարակում. հիշեցնենք, որ խորհրդարանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ինչպես նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում էին երկրորդ միասնական հանրահավաքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին