▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության մաս կազմելու ամենատրամաբանական ճանապարհը իշխանության դեմ միտինգ անե՞լն է

Արա, նենց մազալու բաներ կասեն: Ասում է, նրանք պարզապես գործող իշխանության մաս են ուզում կազմել: Այսինքն, գործող իշխանության մաս կազմելու ամենատրամաբանական ճանապարհը իշխանության դեմ միտինգ անե՞լն է: Ախպեր, ուզո՞ւմ ես հենց հիմա գնամ մաս կազմեմ գործող իշխանությանը, ախր, դա բարդ չէ, նույնիսկ ինձ համար: Գրասենյակի տեղն էլ գիտենք, ի՞նչն է խնդիրը: Կարո՞ղ է չընդունեն: Լավ, ասենք, թե ինձ չընդունեցին, ես խոշոր եւ նույնիսկ միջին գործիչ չեմ: Բա խոշորների ու միջինների մասին ի՞նչ ասեմ: Կամ գործող իշխանության մաս կազմելու համար, պետք է սկզբից դո՞ւրս գալ գործող իշխանությունից (սա էլ ԲՀԿ-ի մասով): Քննանադատելուց էնպիսի բաներ ասեք, որ տարրական բանականությունը դագաղում շուռ չգա, գոնե հետմահու կյանքն էդ խեղճի հանգիստ անցնի: ))

Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին