▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստաեթերի պատճառով հասարակության շրջանում կրիմինալ անձը դիտվում է որպես հեղինակություն

Մեր հասարակության մի զգալի հատվածի կենցաղային մակարդակի, և իր շրջանում տարածված քրեական վարքուբարքի մեջ կարծում եմ մեծ դեր ունի հեռուստատեսությունը և այն նյութը որը նա մատուցում է այդ նույն հասարակությանը` քանի որ հեռուսատեսության կողմից լայն զանգվածներին մատուցվող նյութը կամա թե ակամա դաստիրակչական բնույթ ունի:Այդ առումով երբեմն մեկ-երկու րոպե նյարդերի հաշվին հետևելով հեռուստաեթերին, և այնտեղ անհատի կամ հասարակության ընդհանուր զարգացման համար նախատեսված նյութի փոխարեն տեսնում ես կրիմինալ երանգներով թափվող աղբը հասկանում ես թե ինչի հասարակության` հիմնականում երիտասարդության շրջանում կրիմինալ անձը կարող է դիտվել հեղինակություն, հասկանում ես թե ինչի ընտանիքում կարող է լինել բռնության դեպքեր և շատ դեպքերում դա ընդունվի որպես սովորական բան, կամ որ քրեակատարողական հիմնարկներում տիրում են "Զոն նայողները", իսկ ուսումնական հաստատություններում սաքուլիկները և նմանատիպ լիքը այլ բաներ:

Դավիթ Ֆիդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին