▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանցային» իշխանափոխություն

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի հոկտեմբերի 24-ի՝ Երևանում անցկացրած հանրահավաքին, որը մեկնարկել էր ժամը 17։00-ին, Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը մասնակցել է իր համար ոչ աշխատանքային ժամի։ Այս մասին ասել է քաղաքապետը։Ընտրովի պաշտոնյային վայել չէ արդարանալ, թե ինչու է մասնակցել սեփական կուսակցության հանրահավաքին: Բայց Բալասանյանը դա արել է ու շատ տգեղ ձևով:Նրա պատասխանը ստվեր է գցում հենց իր կուսակցության հեղինակության վրա:Ստացվում է, որ Եռյակի հարթակում կան մարդիկ, ովքեր աշխատանքային ժամին իշխանամետ են ու ընդդիմադիր են դառնում և իշխանափոխություն են պահանջում ոչ աշխատանքային, այսինքն՝ ժամանցային հատվածում: Ըստ այդմ, նրանք իշխանափոխությանը վերաբերում են այն լրջությամբ, ինչով ես վերաբերում եմ թենիս խաղալուն՝ աշխատանքային ժամից հետո......Չնայած՝ ինձ ոչ ոք զոռով չի կարող տանել թենիս խաղալու:

Սուրեն Սուրենյանց 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին