▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մեկուսացած վիճակում է հայտնվել

 

Դասընթացը վարում են «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյանը: Դասընթացին ներկա, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն անդրադառնալով ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի ճակատագրի վերաբերյալ լսարանի հարցերին նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով միջադեպը բացասական ազդեցություն է ունեցել, ինչը կրկին անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ապակառուցողական դիրքերից է հանդես գալիս:
ԼՂՀ արտգործնախարարի խոսքով, վերջին շրջանում հակամարտության գոտու երկայնքով, Ադրբեջանի հրահրած՝ իրավիճակը սրելուն և լարվածությունն մեծացնելուն միտված, սահմանային սադրիչ միջադեպերի ֆոնին, հայկական ուղղաթիռի խոցումը հակառակորդի կողմից այնքան էլ անսպասելի չէր: Այնուամենայնիվ, ըստ արտգործնախարարի, այն ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին աննախադեպ էր, քանի որ, 1994 թվականի ռազմադադարի հաստատումից ի վեր նման միջադեպ չի եղել:
«Ադրբեջանը ստանալու է համաչափ պատասխան, որպեսզի հետագայում նման քայլ ձեռնարկելուց առաջ երկար մտածի հետևանքների մասին: Սակայն մեր գլխավոր նպատակը շարունակում է մնալ օդաչուների ճակատագրերի պարզելն ու նրանց վերադարձնելը, որովհետև մենք հարցին մոտենում ենք մարդասիրական միջազգային օրենքները հարգվելու տեսանկյունից: Ըստ այդ օրենքների՝ չի արգելվում է դիակապտություն կամ դիակների «վաճառք», ինչի շուրջ ակտիվորեն շահարկումներ է անում Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով այդ օրենքները»,-ընդգծեց Կ. Միրզոյանը՝ շեշտելով, որ առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանը խախտում է մարդասիրական միջազգային նորմերը, որովհետև եղել են նախադեպեր, երբ այնտեղ հայ գերիները կամ սպանվել են կամ գերությունից վերադառնալուց հետո են մահացել, քանի որ ադրբեջանական բանտերում կտտանքների են ենթարկվել:
«Ակնառու է, որ այս ամենի հետևանքով, Ադրբեջանը մեկուսացած վիճակում է հայտնվել»,- ամփոփեց արտգործնախարար Կ. Միրզոյանը:
Artsakhpress.am

Այսօր, Արցախի Պետական համալսարանում կայացել է «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի 4-րդ դասընթացը, որի կազմակերպիչները հանդիսանում են ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը: Դասընթացը վարում են «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյանը: Դասընթացին ներկա, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն անդրադառնալով ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի ճակատագրի վերաբերյալ լսարանի հարցերին նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով միջադեպը բացասական ազդեցություն է ունեցել, ինչը կրկին անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ապակառուցողական դիրքերից է հանդես գալիս:

ԼՂՀ արտգործնախարարի խոսքով, վերջին շրջանում հակամարտության գոտու երկայնքով, Ադրբեջանի հրահրած՝ իրավիճակը սրելուն և լարվածությունն մեծացնելուն միտված, սահմանային սադրիչ միջադեպերի ֆոնին, հայկական ուղղաթիռի խոցումը հակառակորդի կողմից այնքան էլ անսպասելի չէր: Այնուամենայնիվ, ըստ արտգործնախարարի, այն ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին աննախադեպ էր, քանի որ, 1994 թվականի ռազմադադարի հաստատումից ի վեր նման միջադեպ չի եղել:

«Ադրբեջանը ստանալու է համաչափ պատասխան, որպեսզի հետագայում նման քայլ ձեռնարկելուց առաջ երկար մտածի հետևանքների մասին: Սակայն մեր գլխավոր նպատակը շարունակում է մնալ օդաչուների ճակատագրերի պարզելն ու նրանց վերադարձնելը, որովհետև մենք հարցին մոտենում ենք մարդասիրական միջազգային օրենքները հարգվելու տեսանկյունից: Ըստ այդ օրենքների՝ չի արգելվում է դիակապտություն կամ դիակների «վաճառք», ինչի շուրջ ակտիվորեն շահարկումներ է անում Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով այդ օրենքները»,-ընդգծեց Կ. Միրզոյանը՝ շեշտելով, որ առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանը խախտում է մարդասիրական միջազգային նորմերը, որովհետև եղել են նախադեպեր, երբ այնտեղ հայ գերիները կամ սպանվել են կամ գերությունից վերադառնալուց հետո են մահացել, քանի որ ադրբեջանական բանտերում կտտանքների են ենթարկվել:

«Ակնառու է, որ այս ամենի հետևանքով, Ադրբեջանը մեկուսացած վիճակում է հայտնվել»,- ամփոփեց արտգործնախարար Կ. Միրզոյանը:


Artsakhpress.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին