▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում նյարդերը տեղի են տալիս, օգնության է հասնում արտագաղթը

 

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անզեն սևամորթ դեռահասի սպանվելուց հետո քաղաքում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքում արդեն երկրորդ օրն է՝ կրակոցների ձայներ են լսվում: Միսուրի նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար նույնիսկ արցունքաբեր գազ են կիրառել: Վերջին մեկ օրվա ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի 170 քաղաքներում և 50 նահանգներից 37-ում:

Ու այդ ակցիաները բացարձակապես ինքնաբուխ բնույթ են կրում: Կարա՞ք պատկերացնեք Հայաստանում նման բան... Պետք լինի ՊՆ-ն ու ոստիկանները, այո` ՊՆ-ն ու ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, տասնյակ մարդկանց կգնդակահարեն, պետք լինի ապօրինի կդատապարտեն, կսննկացնեն, բացահայտ գործեր կկոծկեն, կամ կթխեն, մարդկանց կահաբեկան, կճնշեն, մի խոսքով` ինչ ուզեն կանեն, վերջում այդ ամեն ինչը կբարդեն ժողովրդի վրա, կասեն` ժողովուրդն է խուժան, հանցագործ, բոմժ ու թմրամոլ... իսկ ինչպե՞ս է պատասխանում մեր ժողովուրդը...

Մի մասը հավատում է, որ ինքը հենց այդպիսին է, այսինքն` խուժան, հանցագործ, բոմժ ու թմրամոլ է, մի մասը հիասթափության սինդրոմով է տառապում, մի մասը հավատում ու անում է ամեն ինչ, ինչ է թե իր կարիերաին բան չխանգարի, մի մասի արձագանքը խոհանոցներից հյուրասենյակ չի հասնում, իսկ այն մասը, ով ամեն օր իր ուժերի ներածին չափով պայքարում է, արժանանում է մյուս բոլոր հատվածների ծաղրանքին... Իսկ վերջին հաշվով, ում նյարդերը տեղի են տալիս... օգնության է հասնում հայ ժողովրդի խոնարհ ծառան` արտագաղթը:

Հարութ Ուլոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին