▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսի վարորդին մեղադրանք է առաջադրվել

azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ 

Նման արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Ընդդիմադիր պատգամավորի դեմ հարձակումից հետո բերման ենթարկված Արշակ Սվազյանը դեկտեմբերի 15-ին ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Համաձայն տեղեկությունների՝  Արամ Մանուկյանի վրա հարձակված Արշակ Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել:

Նշենք, որ Առաքել Մովսիսյանն ասել է, որ վարորդ չի ունեցել, և ինքն է  միշտ վարել մեքենան:

Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի քննչական կոմիտեից։
Նման արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Ընդդիմադիր պատգամավորի դեմ հարձակումից հետո բերման ենթարկված Արշակ Սվազյանը դեկտեմբերի 15-ին ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին