Նշենք, որ «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հիմնադրամի նախագահ, լրագրող Սրապիոն Գևորգյանը հունվարի 18-ի կեսօրին ցանկացել է մի քանի երիտասարդների լուսանկարել Կասկադում՝ հայկական եռագույնը ձեռքներին, երբ նրանց են մոտեցել «ախռանայի» տղաները և հրահանգել ցած իջեցնել դրոշը` պատճառաբանելով, որ այդպիսի արարք չի կարելի անել տվյալ տարածքում:
Արմեն Եսայանցի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ովքեր քիչ թե շատ տեղյակ են, հետևում են Cafesjian Center for the Arts (Cascade complex) Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործունեությանը, տեղյակ են՝ մենք ինչով ենք զբաղվում, գիտեն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հայանպաստ գործունեության մասին, իրենց մոտ պետք է որ կասկած առաջանար, թե մեր թանգարանի տարածքում կարող է թույլ չտան հայկական դրոշով նկարվել:
Բայց, արի ու տես, որ մարդկանց մոտ այդ կասկածը չի առաջանում, ու իրենք համատեքստից դուրս 2-րոպեանոց վիդեո նայելով՝ վստահ են, որ մի խումբ մարդիկ ցանկացել են եռագույնով ֆոտո անել Գաֆէսճեան քանդակների պարտեզում, իրանց ասել են՝ չէ:
Իրականում, մարդիկ ցանկացել են Մովսես Գորգիսյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներ կատարել, ու անվտանգության աշխատակիցները ասել են, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ֆիլմ նկարահանելու համար հատուկ ընթացակարգ կա, պետք է ընդամենը թույլտվություն ստանալ թանգարանի գրասենյակից, ու քանի որ աշխատանքային օր չէ, խնդրել են գալ հաջորդ օրը: Իրավիճակը թեժացել է, որովհետև մարդիկ չեն ցանկացել լսել, արդյունքում Սրապիոն Գևորգյանը ափերից դուրս է եկել, և դա կարելի է նաև լսել այդ վիդեոյում։
Ասեմ ավելին՝ նրան կարգի են հրավիրել տարածքում եղած ոստիկանները:
Անվտանգության աշխատակիցներից ոմանք ևս իրանց չափից դուրս ագրեսիվ են պահել ի պատասխան հնչեցրած մեղադրանքներին, ինչը ևս, ընդունում եմ, շատ սխալ է եղել, բայց ինքը իր նկատողությունը ստացել է: Անվտանգության աշխատակիցները գիտեն ընթացակարգի մասին և մարդուն ասել են, թե ինչ պետք է անի, ու սա ավելի շատ թյուրիմացություն է, քան թե առիթ, որպեսզի առաջին պլան հանվի մենակ մի նախադասություն կապված դրոշի հետ:
Ի դեպ, չկա մեկը, ով մեզ դիմել է ադեկվատ, արվեստի կենտրոնին հարիր նկարահանում իրականացնելու նպատակով, ու թույլտվություն չի ստացել:
Ո՞նց եք դուք դա պատկերացնում, ո՞նց կարող է Հայաստանում մի հայ մարդը մյուս հայ մարդուն թույլ չտալ հայկական Եռագույնով նկարվել: Իրանց ձեռքերին դրոշներ են եղել, սակայն նկարահանման նպատակը վավերագրական ֆիլմն է եղել, խնդիրը դրոշը չէ: Մի քիչ վերլուծեք իրավիճակը, հարցեր տվեք, նոր բորբոքվեք:
Հ.Գ. եթե պրոֆեսիոնալ նկարահանումների համար նախատեսված ընթացակարգը չլիներ, Ռազմիկ Ամյանը իր տեսահոլովակը կնկարեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ոչ թե Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Եթե ձեզ դա ձեռ է տալիս, անձամբ ինձ դա ձեռ չի տալիս»:
«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի հայտարարությունում հիշեցվում է, որ հունվար 19-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-երորդ տարելիցը, ով դեռևս հեռավոր 1988-ին առաջինն է բարձրացրել Անկախ Հայաստանի դրոշը. «Սրապիոն Գևորգյանը շարունակում է Մովսես Գորգիսյանի խորհրդանշական գործը և Արևմտյան Հայաստանի, Արցախի և ՀՀ տարածքներում, ամենուրեք բարձրացնում Հայոց Եռագույնը: Նա վիճաբանության ժամանակ պնդել է, թե ինչո՞ւ Կարսում, Մուշում, Անիում, Վանում, կամ Արարատ լեռան գագաթին վեր բարձրացրած Հայաստանի դրոշն այսօր չի կարելի բարձրացնել Հայաստանում և հենց մեր Երևանի սրտում՝ Կենտրոնում գտնվող Կասկադում»:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնական Արմեն Եսայանցն անդրադարձել է երեկ Կասկադում տեղի ունեցած միջադեպին: Նրա ֆեյսբուքյան էջում արված պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ովքեր քիչ թե շատ տեղյակ են, հետևում են Cafesjian Center for the Arts (Cascade complex) Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործունեությանը, տեղյակ են՝ մենք ինչով ենք զբաղվում, գիտեն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հայանպաստ գործունեության մասին, իրենց մոտ պետք է որ կասկած առաջանար, թե մեր թանգարանի տարածքում կարող է թույլ չտան հայկական դրոշով նկարվել:Բայց, արի ու տես, որ մարդկանց մոտ այդ կասկածը չի առաջանում, ու իրենք համատեքստից դուրս 2-րոպեանոց վիդեո նայելով՝ վստահ են, որ մի խումբ մարդիկ ցանկացել են եռագույնով ֆոտո անել Գաֆէսճեան քանդակների պարտեզում, իրանց ասել են՝ չէ: