▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարադոքս. ԼՂՀ-ում ավելի լավ է, քան Հայաստանում

Ես չգիտեմ թե ոնց է ստացվել, բայց միանշանակ առանց վարանելու կարող եմ եզրակացնել, որ սոցիալական առումով ԼՂՀ-ում շարքային քաղաքացիների համար կյանքն այսօր ավելի բարենպաստ է քան Հայաստանում: ԼՂՀ-ի քաղաքների փողոցներում մուրացկանների չես հանդիպի, բացի դրանից ԼՂՀ-ում ամուսնանալ ցանկացող զույգերը չեն հետաձգում իրենց հարսանիքի օրը ինչպես դա արվում է Հայաստանում/ նորաստեղծ ընտանիքների աջակցության ծրագրի շնորհիվ/, ԼՂՀ-ում կոռուպցիոներները այդքան ցինիկ չեն ինչքան Հայաստանում, ԼՂՀ-ի դատաիրավական համակարգը ավելի անողոք է հարուստ հանցագործների նկատմամբ, քան Հայաստանում, որտեղ կարելի է ասել որ հարուստ հանցագործները գրեթե չեն դատվում: ԼՂՀ-ի սոցիալական ոլորտը ավելի կենսունակ է, քան Հայաստանինը, ԼՂՀ-ում մանր և միջին բիզնեսը գոնե չի վերանում, ինչպես դա արվում է Հայաստանում:
Հ.Գ-Մի խոսքով ԼՂՀ-ում ավելի լավ է քան Հայաստանում:

Կարեն Թումանյա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին