▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոբանիում «Իսլամական պետության» դեմ ռազմական հաջողություններ միայն քրդերինը չեն

 

Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ազատագրման (ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է՝ այս պահին մարտերը դեռ շարունակվում են հարակից բնակավայրերում) համար միայն քրդական զինյալ ստորաբաժանումները չեն պայքարել: 
Քոբանիի ազատագրման գործում մեծ նշանակություն են ունեցել կոալիցիոն ուժերի օդային հարվածները: Ընդ որում՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից «Իսլամական պետության» կայանատեղիներին ուղղված հարվածները, որովհետև կոալիցիայի մեջ մտնող այլ, հատկապես որոշ մուսուլմանական երկրների կողմից Քոբանիում տեղակայված իսլամականների դիրքերին իրականացվող օդային հարվածները, կարծես, մինչ այդ, արդյունավետ չեն եղել:
Ի հավելումն նշեմ, որ քրդերի կողքին Քոբանիում իսլամականների դեմ կռվում են այլ սիրիական ընդդիմադիր խմբավորումներ, օրինակ՝ Լիուա ալ-Ջիհադ, Լիուա Ումմա ալ-Ռակկա, Ֆաջր ալ-Հուռիա, Քաթաիբ աշ-Շամս և այլ խմբավորումներ, ուստի՝ Քոբանիում «Իսլամական պետության» դեմ ռազմական հաջողություններ միայն քրդերինը չեն....

Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ազատագրման (ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է՝ այս պահին մարտերը դեռ շարունակվում են հարակից բնակավայրերում) համար միայն քրդական զինյալ ստորաբաժանումները չեն պայքարել: Քոբանիի ազատագրման գործում մեծ նշանակություն են ունեցել կոալիցիոն ուժերի օդային հարվածները:

Ընդ որում՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից «Իսլամական պետության» կայանատեղիներին ուղղված հարվածները, որովհետև կոալիցիայի մեջ մտնող այլ, հատկապես որոշ մուսուլմանական երկրների կողմից Քոբանիում տեղակայված իսլամականների դիրքերին իրականացվող օդային հարվածները, կարծես, մինչ այդ, արդյունավետ չեն եղել:

Ի հավելումն նշեմ, որ քրդերի կողքին Քոբանիում իսլամականների դեմ կռվում են այլ սիրիական ընդդիմադիր խմբավորումներ, օրինակ՝ Լիուա ալ-Ջիհադ, Լիուա Ումմա ալ-Ռակկա, Ֆաջր ալ-Հուռիա, Քաթաիբ աշ-Շամս և այլ խմբավորումներ, ուստի՝ Քոբանիում «Իսլամական պետության» դեմ ռազմական հաջողություններ միայն քրդերինը չեն....

Սարգիս Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին