▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հերոս ազգ ենք և կարող ենք հրաշքներ գործել.Կոմանդոս

«Բանակի պատմությունը սկսվեց 90-ական թվականներին՝ պաշտպանության կոմիտեի, կենտրոնական շտաբի, պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովների հիմնադրմամբ: Բանակի առաջին հրամանը եղավ դեկտեմբերի 4-ին՝ Պաշտպանության նախարար նշանակել Վազգեն Սարգսյանին»,-այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի մասին՝ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ հավելելով, որ սկզբում 4 սենյակներ էին, մինչև որ կարողացան ընդունում-հանձնում անել, ստեղծել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հրետանային վարչությունը, հետախուզությունը, ցամաքազորային, օդային զորքեր:

«Բանակը փոքր ստորաբաժանումներից սկսեց ու զարգացավ: Այսօր այն ունի ժամանակակից բոլոր հնարավորությունները: Ինչպես վերևում օդն է պաշտպանվում, այնպես էլ ցամաքում մենք հեռահար միջոցներ ունենք՝ երկրի անվտանգությունը պահպանելու համար»,-ասաց գեներալ-մայորը:

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն(Կոմանդոս)  էլ նշեց, որ մեր թշնամին միշտ է ուզեցել վերացնել մեզ, քանի որ «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագիր ունեին.

«Մենք հերոս ազգ ենք և կարող ենք հրաշքներ գործել: Պատերազմի ժամանակ զենք  շատ քիչ ունեինք, բայց պետք է պայքարեինք: Սովետական բանակն օգնում էր Ադրբեջանին, ոչ թե մեզ: Ես որպես հրամանատար երջանիկ էի, քանի որ բոլորը պատրաստ էին իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Այսօր մեր խնդիրն է՝ պահել Արցախն ու Հայաստանը: Ադրբեջանը խախտում է բոլոր նորմերը»,-ասաց Կոմանդոսը:

Հերոսի խոսքով՝ Ադրբեջանը ծրագիր ունի և մինչև Ապրիլի 24-ը լարվածությունը կմնա:

«Հյուսիսային Կիպրոսում, Թուրքիայում ուսում ստացածներին են բերում սահման, կրակել տալիս: Ադրբեջանի հասարակությունը պատերազմ չի ուզում: Այդ երկրի խնդիրներից մեկն էլ այն է, որ 60 տոկոսը ադրբեջանցի չեն»,-նշեց նա:

Անի Կարապետյան

«Բանակի պատմությունը սկսվեց 90-ական թվականներին՝ պաշտպանության կոմիտեի, կենտրոնական շտաբի հիմնադրմամբ և առաջին հերթին՝ պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի գլխավորությամբ: Բանակի առաջին հրամաը եղավ դեկտեմբերի 4-ին՝ Պաշտպանության նախարար նշանակել Վազգեն Սարգսյանին»,-այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի մասին՝ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ հավելելով, որ սկզբում 4 սենյակներ էին, մինչև որ կարողացան ընդունում-հանձնում անել, ստեղծել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հրետանային վարչությունը, հետախուզությունը, հակաօդային պաշտպանություն, ցամաքազորային, օդային զորքեր:
«Բանակը փոքր ստորաբաժանումներից սկսեց ու զարգացավ: Այսօր այն ունի ժամանակակից բոլոր հնարավորությունները: Ինչպես վերևում օդն է պաշտպանվում, այնպես էլ ցամաքում մենք հեռահար միջոցներ ունենք՝ երկրի անվտանգությունը պահպանելու համար»,-ասաց գեներալ-մայորը: 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին