▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն կատարյալ ապուշն այսօր չի երազի փոփոխություններ...

Գյումրիում մեր թույլ նյարդերը և վերլուծական տկար միտքը հետախուզելուց հետո դեսանտ իջան Արցախի դարպասների մոտ։Սցենարիստը ներվեր, ժամանակ ու ֆինանսներ չի ուզում վատնել գաղափարական դաշտում.հակամարտության օջախն ամենաէրոգեն գոտին է և բավական է այնտեղ մի քանի արյունարբու տեսարան սարքել, ու սրտից թույլ հանրությունն առանց կողմնակի միջամտության ինքն իրեն կուտի։Թիրախում միջին վիճակագրական հայի այս մոդելն է.ՙՙՂարաբաղցիք մեր դեմ ԵՆ դուրս եկել, անգամ ՙՙիրենց՚՚ համար կռված հերոսներին են արյունլվիկ անումՙՙ ու այսպես ղարաբաղցի-հայաստանցի ցեցը կրկին ընկնում է հասարակության ջանը, հետո այն սողոսկում է բանակ և երկու հակամարտող զորագնդի բաժանում զինուժը , հետո ինչպես նախկին տեքստերում՝ քաղաքացիական պատերազմ, ապա ռսի օրհնված ոտը, ապա... հայրենիքի մի մեծ կտորի փաթեթավորում մեզ արդեն ծանոթ ձևաչափերով, որից հետո ամենագործունը փյունիկ թռչունի նաղլն է դառնում՝ այսինքն տրանսպլանտացիան խալխի պետության հետ։ 

 
Հ.Գ

-Միայն կատարյալ ապուշն այսօր չի երազի փոփոխություններ, բայց ժամանակն է, որ քաղաքական բոլոր առաքյալները հասարակությանը ներկայացնեն փոփոխությունների հասնելու իրենց ճանապարհային քարտեզը, կանգառ առ կանգառ...և, այո, նրա վերջնական հանգրվանի օրը, տեղը, ժամը.......մնացածը ուղիղ տանում է դեպի փյունիկ թռչունի նաղլը, հավատացեք, խնդրում եմ.հավատացեք։
Հ.Գ-2

-Ներվայիններին խնդրում եմ չարձագանքել։Ավելորդ է ասելը, որ կատարվածը դատապարտելի է.մարդուն չի կարելի արյունլվա անել։

 

Վարդ Սիմոնյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին