▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնապետական ռեժիմները խորապես թքած են ունենում միջազգային բողոքի ձայնի վրա

Զարմանալի են այն կարծիքները թե այս պայմաններում Նեմցովի սպանությունը այն էլ Կրեմլի պատերի մոտ ձեռնտու չէր Պուծինի ռեժիմին քանի որ լինելու էր հուժկու միջազգային արձագանք դրանից բխող բոլոր հետևանքներով:

Եթե նույն տրամաբանությունով շարժվենք Պուծինի ռեժիմին ձեռնտու չէր Ղրիմի «Անեքսիան», այնուհետև արևելյան Ուկրաինայում սանձազերծած պատերազմը:
Կարող ենք դիտարկել նաև պատմական օրինակներ:Նույն տրամաբանությամբ ԽՍՀՄ տարբեր ժամանակների ղեկավարություններին ձեռնտու չէր միլիոնավոր սեփական քաղաքացիների կամ այլախոհների ոչնչացումը:

Նույն տրամաբանությամբ Հիտլերին ձեռնտու չէր ամբողջ երկրով հրեաների հանդեպ իրականացվող տեռորը, կամ սեփական քաղաքական հակառակորդներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը:

Նույն տրամաբանությամբ Պինոչետին ձեռնտու չէր հազարավոր ընդդիմադիրների սպանությունները:Նույն տրամաբանությամբ Միլոշևիչին ձեռնտու չէր ալբանացիների հանդեպ իրականացվող սպանդը և էթնիկ զտումները և այլն:

Հ.Գ.Շատ դեպքերում բռնապետական ռեժիմները խորապես թքած են ունենում միջազգային բողոքի ձայնի վրա, նամանավանդ որ դրանից ավել ոչինչ չի լինում:

Հ.Գ.Գ. Շատ հաճախ իրականության հետ կապը լրիվ կորցրած բռնապետական ռեժիմների գործողություններում տրամաբանության հետ առնչություն ունեցող որևէ բան հնարավոր չէ գտնել:

Դավիթ Ֆիդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին