▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի հանքի փոշին կարող է տարածվել մինչեւ 30 կմ-ից ավելի հեռավորության վրա

 

Անկախ փորձագետները շարունակում են իրենց կարծիքը ներկայացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ: www.aarhus.am կայքում հրապարակվել է Սեյրան Մինասյանի կարծիքը, որում ասված է. «ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու ՇՄԱԳ-ը մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման, շահագործման, փակման և հանքի փակումից 5-ամյա ժամանակահատվածներում: Ծրագրում հանքավայրի բացման, շահագործման փակման և ռեկուլտիվացիոն գործընթացները նկարագրված և ներկայացված են ՇՄ վրա գործնականում զրոյական կամ հասանելի նվազագույն ազդեցությամբ:
Նախագծային փաստաթղթերում ներկայացված են.
• մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները, որոնք հիմնված են վերջին տարիների, այդ թվում նախագծողների կողմից նպատակային կատարված մոնիտորինգային հետազոտությունների հիման վրա,
• հանքավայրի շինարարության ընթացքում և հետագա շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի, ընդհանրապես էկոհամակարգի և էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների և կանխատեսումային մոդելների կիրառմամբ հիմնավորված գնահատականների,
• վերջնական փուլում՝ հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները։
Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծում և ՇՄԱԳ-ում առկա են որոշ թերություններ և բացթողումներ: Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում ու ՇՄԱԳ-ում հաշվի չեն առնված շրջակա միջավայրի վրա ներգործության որոշ էֆեկտներ, որոնք բացահայտվել են և առկա են Հայաստանում գործող նմանատիպ այլ հանքավայրերի բաց շահագործման ընթացքում:
Առաջին թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով գետավազանների էկոհամակարգերի հնարավոր աղտոտման թերագնահատման հետ:

Էկոլուրը գրում է.Անկախ փորձագետները շարունակում են իրենց կարծիքը ներկայացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ: www.aarhus.am կայքում հրապարակվել է Սեյրան Մինասյանի կարծիքը, որում ասված է. «ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու ՇՄԱԳ-ը մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման, շահագործման, փակման և հանքի փակումից 5-ամյա ժամանակահատվածներում: Ծրագրում հանքավայրի բացման, շահագործման փակման և ռեկուլտիվացիոն գործընթացները նկարագրված և ներկայացված են ՇՄ վրա գործնականում զրոյական կամ հասանելի նվազագույն ազդեցությամբ:

Նախագծային փաստաթղթերում ներկայացված են.

•մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները, որոնք հիմնված են վերջին տարիների, այդ թվում նախագծողների կողմից նպատակային կատարված մոնիտորինգային հետազոտությունների հիման վրա,

•հանքավայրի շինարարության ընթացքում և հետագա շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի, ընդհանրապես էկոհամակարգի և էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների և կանխատեսումային մոդելների կիրառմամբ հիմնավորված գնահատականների,

•վերջնական փուլում՝ հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները։

Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծում և ՇՄԱԳ-ում առկա են որոշ թերություններ և բացթողումներ: Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում ու ՇՄԱԳ-ում հաշվի չեն առնված շրջակա միջավայրի վրա ներգործության որոշ էֆեկտներ, որոնք բացահայտվել են և առկա են Հայաստանում գործող նմանատիպ այլ հանքավայրերի բաց շահագործման ընթացքում:

Առաջին թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով գետավազանների էկոհամակարգերի հնարավոր աղտոտման թերագնահատման հետ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին