▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անմոռուկ» սիմվոլն ու դրա նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը

Հայոց ցեղասպանության 100-այակի հետ կապված որպես սիմվոլ ընտրվեց անմոռուկ ծաղիկը, որը միանգամից հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Հնչեցին մեղադրանքներ կապված պլագիատի հետ, ինչպես նաև որպես ոչ տեղին և գունային վառ, ուրախ տպավորություն թողնող խորհրդանիշ:

Բայց հետաքրքիրը նա էր, որ մեր հասարակության ու հետևաբար նաև իշխանությունների քաղաքակրթական ցածր ցենզի պատճառով այս սիմվոլը նույնպես գնալով սկսվեց արժեզրկվել, հայտնվել ամեն պատեհ ու անպատեհ տեղում, հազար ու մի տեսակ առարկաների վրա, շատ հաճախ ստանալով նաև գռեհիկ դրսևորումներ:

 

Ընտրված խորհրդանիշը, կարծում եմ, նորմալ է (համաձայն եմ, կարող էին ավելի լավ բան մտածել, բայց դե ...), իսկ այ էն ինչ որ անում էն էդ խորհրդանիշի հետ չտեսություն, զոռբայություն, ցուցամոլություն ու մառազմ անվանելը լրիվ տեղինա: Սրանով էլ պայմանավորվածա մարդկանց հակակրանքը. կեղտի մեջ թաթախվելուց հետո ոչինչ էլ չի ունենում նախկին տեսքը:

Ճաշակին ընկեր չկա, հլա ու փորձեք քննադատել

 

Չտեսության և ցուցամոլության համազգային մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Երևանի N 78 դպրոցը
Գավառական մտածողության մեկ այլ դրսևորում, էս անգամ արդեն Երևանի N 145 դպրոցում

 

Նաև մազահարդարման պարագաներ, թևնոցներ … տենց էլի

 

Այո, այո … մենք արդեն մոռացել ենք թե էդ անմոռուկը վաբշե ինչ էր, իչն ա խորդանշում, դա էլ կարևոր չի

 

Թզբեխ ? հանճարեղա. կարևորը խեր-շառ-աստված պահը ճիշտ բռնցրած ըլնեն

 

Նույն թեմայի շարունակությունը: Շուտով նաև անմոռուկ աչքահուլունքներ

 

Հուզիչ է

 

Բանաստեղծական զեղումներով: Մարդիկ են խավարամիտ, անմոռուկը կապ չունի

Աղբյուրը` hayforum.blogspot.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին