▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չի կարելի սպանել սարդերին

 

Պատասխանելով այս հարցին, չի կարելի չհիշել հայտնի լեգենդն այն մասին, համաձայն որի սարդը մի անգամ փրկեց մանուկ Հիսուսին։ Ըստ լեգենդի` Եգիպտոս ճանապարհորդության ժամանակ Սուրբ ընտանիքը հետապնդումից թաքնվելու համար ապաստանում է քարանձավում։ Այդ ժամանակ հայտնվում է մի մեծ սարդ և քարանձավի մուտքը ծածկում սարդոստայնով։ Այնուհետև հայտնվում է աղավնին և դրա վրա ձու դնում։  Երբ հետապնդողները տեսնում են, որ անձավի մուտքը ծածկված է սարդոստայնով, մտածում են, որ այնտեղ երկար ժամանակ ոչ ոք մտած չի լինում, և շրջանցում են։ Այդպիսով ընտանիքը փրկվում է։
Համանման պատմություն կարելի է լսել և՛ Մուհամեդի, և՛ Մովսեսի մասին, բայց դա չի փոխում լեգենդի էութույնը. փրկողի դերում հանդես եկավ սարդը և որպես պարգև փրկվածի կողմից ստացավ պաշտպանված լինելու իրավունք։
Ընդհանուր առմամբ գոյություն ունեն ոչ պակաս նշաններ, որոնք բացարձակ կապ չունեն կրոնի հետ, բայց համաձայն որոնց արգելվում է սպանել սարդին։
Օրինակ.
 
Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, որ սարդերը փող են բերում, և սպանելով նրան զրկվում եք գումարից։
Սարդերին հաճախ օգտագործում են բուժիչ նպատակներով, և նշաններից մեկի համաձայն` սարդի սպանությունը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման։
Համաձայն բուդդիզմի` կենդանի արարածներին ընդհանրապես սպանել չի կարելի, և նույնիսկ ամենափոքր կենդանու սպանությունը կարող է իր հետևից դժբախտություն բերել։
Հավատլիքներից մեկի համաձայն` սարդերի մեջ բնակվում են չծնված մարդկանց և բանական մյուս էակների հոգիները, և սպանելով նրանց սպանվում է նաև անմեղ հոգին։
Մեկ այլ հավատալիքի համաձայն` սարդերը բարի լուրեր են բերում, և նրանց սպանելը կզրկի ձեզ այդ լուրից։ 
Նաև ասում են, որ սարդերը հավաքում են տան բացասական էներգիան և ոչնչացնում այն։
 
Դե իսկ եթե խոսենք ռեալ օգուտի մասին, ապա սարդերը ուտում են մոծակներին և ճանճերին և ընդհանուր առմամբ բացարձակ անվնաս են (չհաշված թունավորներին)։ 
Բայց վերջին հաշվով դուք պետք է որոշեք, թե այդ արարծներին հանդիպելիս ինչպես վարվեք։

Պատասխանելով այս հարցին, չի կարելի չհիշել հայտնի լեգենդն այն մասին, համաձայն որի սարդը մի անգամ փրկեց մանուկ Հիսուսին։ Ըստ լեգենդի` Եգիպտոս ճանապարհորդության ժամանակ Սուրբ ընտանիքը հետապնդումից թաքնվելու համար ապաստանում է քարանձավում։ Այդ ժամանակ հայտնվում է մի մեծ սարդ և քարանձավի մուտքը ծածկում սարդոստայնով։ Այնուհետև հայտնվում է աղավնին և դրա վրա ձու դնում։  Երբ հետապնդողները տեսնում են, որ անձավի մուտքը ծածկված է սարդոստայնով, մտածում են, որ այնտեղ երկար ժամանակ ոչ ոք մտած չի լինում, և շրջանցում են։ Այդպիսով ընտանիքը փրկվում է։
Համանման պատմություն կարելի է լսել և՛ Մուհամեդի, և՛ Մովսեսի մասին, բայց դա չի փոխում լեգենդի էութույնը. փրկողի դերում հանդես եկավ սարդը և որպես պարգև փրկվածի կողմից ստացավ պաշտպանված լինելու իրավունք։
Ընդհանուր առմամբ գոյություն ունեն ոչ պակաս նշաններ, որոնք բացարձակ կապ չունեն կրոնի հետ, բայց համաձայն որոնց արգելվում է սպանել սարդին։
Օրինակ.
 
Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, որ սարդերը փող են բերում, և սպանելով նրան զրկվում եք գումարից։ Սարդերին հաճախ օգտագործում են բուժիչ նպատակներով, և նշաններից մեկի համաձայն` սարդի սպանությունը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման։ Համաձայն բուդդիզմի` կենդանի արարածներին ընդհանրապես սպանել չի կարելի, և նույնիսկ ամենափոքր կենդանու սպանությունը կարող է իր հետևից դժբախտություն բերել։Հավատլիքներից մեկի համաձայն` սարդերի մեջ բնակվում են չծնված մարդկանց և բանական մյուս էակների հոգիները, և սպանելով նրանց սպանվում է նաև անմեղ հոգին։ Մեկ այլ հավատալիքի համաձայն` սարդերը բարի լուրեր են բերում, և նրանց սպանելը կզրկի ձեզ այդ լուրից։ Նաև ասում են, որ սարդերը հավաքում են տան բացասական էներգիան և ոչնչացնում այն։ 
Դե իսկ եթե խոսենք ռեալ օգուտի մասին, ապա սարդերը ուտում են մոծակներին և ճանճերին և ընդհանուր առմամբ բացարձակ անվնաս են (չհաշված թունավորներին)։ 
Բայց վերջին հաշվով դուք պետք է որոշեք, թե այդ արարծներին հանդիպելիս ինչպես վարվեք։

Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն ֆեյսբուքյան էջ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին