▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագ երկուշաբթի

Ավագ երկուշաբթին նվիրված է աշխարհի արարչագործությանը: Օրվա ավետարանական ընթերցումներում հիշատակվում է Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը և անպտուղ թզենու պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:18-22): Թզենու պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է անպտուղ թզենու նման:


Օրվա խորհրդով նախ պետք է ի խնդիր հավատի մաքրության սովորենք պատշաճ վերաբերմունք դրսևորել սրբությունների հանդեպ և բարի գործերով մշտապես վկայենք մեր հավատը, փաստենք մահվան հանդեպ Քրիստոսի հարության հաղթությունը:

Վահրամ քահանա Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին