▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղեկցողը չցանկացավ ձեռնաշղթա հագցնել Վարդան Պետրոսյանին.aravot.am

aravot.am-ը գրում է.Վարդան Պետրոսյանը դատական նիստերի դահլիճ բերվեց ձեռնաշղթայով: Տեղում այն հանվեց, մինչդեռ դատական նիստը երբ ավարտվել էր, Վարդան Պետրոսյանը իր ձեռքերը պարզեց, որպեսզի ուղեկցողը ձեռնաշղթա հագցնի: Փոքրիկ նյուանս էր, բայց ուղեկցողը ձեռքը պարզեց նրան, ուղեկցելով դատարանից դուրս: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հ.Տեր-Ադամյանի նախագահությամբ, դատավորներ Արղամանյանի, Պետրոսյանի մասնակցությամբ վճռաբեկության կարգով պետք է քննության առնվեին փաստաբան Ռուբեն Բալոյանի, մեղադրող Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքները: Ռ.Բալոյանի բողոքն, ինչպես նա շեշտեց դատարանում, քսանչորս էջից էր բաղկացած: Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով տուժողներ Հակոբյան ընտանիքի ներկայացուցիչը, նաեւ մեղադրողը բողոք են բերել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 20-ի դատավճռի դեմ: 

Պաշտպանական կողմից Սամվել Ջաղինյանը, ապա Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հայտնեցին, որ իրենց ֆրանսիացի գործընկերները դատավճիռը ստացել են մարտի 2-ին: Մինչդեռ, նրանք չեն ստացել ոչ միայն այսօրվա դատական նիստի ծանուցագիրը, այլեւ ֆրանսերենով մեղադրողի եւ ներկայացուցչի բողոքները:Բողոքի քննությունը նշանակվեց ապրիլի 21-ին: 

Վարդան Պետրոսյանը դատական նիստերի դահլիճ բերվեց ձեռնաշղթայով: Տեղում այն հանվեց, մինչդեռ դատական նիստը երբ ավարտվել էր, Վարդան Պետրոսյանը իր ձեռքերը պարզեց, որպեսզի ուղեկցողը ձեռնաշղթա հագցնի: Փոքրիկ նյուանս էր, բայց ուղեկցողը ձեռքը պարզեց նրան, ուղեկցելով դատարանից դուրս: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հ.Տեր-Ադամյանի նախագահությամբ, դատավորներ Արղամանյանի, Պետրոսյանի մասնակցությամբ վճռաբեկության կարգով պետք է քննության առնվեին փաստաբան Ռուբեն Բալոյանի, մեղադրող Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքները: Ռ.Բալոյանի բողոքն, ինչպես նա շեշտեց դատարանում, քսանչորս էջից էր բաղկացած: Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով տուժողներ Հակոբյան ընտանիքի ներկայացուցիչը, նաեւ մեղադրողը բողոք են բերել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 20-ի դատավճռի դեմ: 
Պաշտպանական կողմից Սամվել Ջաղինյանը, ապա Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հայտնեցին, որ իրենց ֆրանսիացի գործընկերները դատավճիռը ստացել են մարտի 2-ին: Մինչդեռ, նրանք չեն ստացել ոչ միայն այսօրվա դատական նիստի ծանուցագիրը, այլեւ ֆրանսերենով մեղադրողի եւ ներկայացուցչի բողոքները:Բողոքի քննությունը նշանակվեց ապրիլի 21-ին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին