▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

NBC հեռուստաալիքն անդրադարձել է Վիլյամ Սարոյանի կյանքին

Ամեն շաբաթ Ֆրեզնոյում NBC հեռուստակայանի KSEE 24-ն անդրադառնում է հովտի հայ համայնքին՝ որպես Ցեղասպանության100-րդ տարելիցի ոգեկոչման մաս։Այս շաբաթ «թիրախում» Ֆրեզնոյում բնակված լեգենդար գրող Վիլյամ Սարոյանն է։ Այս մասին հայտնում է Your Central Valley պարբերականը։
Հաղորդման ընթացքում Սարոյանի մոտ ընկերը հիշել է անձնական պատմություններ։ 107 տարի առաջ Սարոյանն աշխարհ է եկել որպես գրական տաղանդ և լքել աշխարհը որպես անվանի գրող։ Նա հետք է թողել այնտեղ, ուր գնացել է՝ Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող տնից, որտեղ ծնվել է, մինչև այն տուն, որտեղ անցկացրել է կյանքի վերջին 17 տարիներն ու գրել տասնյակ գրքեր։
Նրա անունը Ֆրեզնոյի ամենահայտնի անուններից է, և Սարոյանի ժառանգությունն ապրում է ողջ քաղաքում։ Շատերի համար նա լեգենդ է, հայտնի գրող, ով մեծապես գրել է կյանքի մասին որպես Ֆրեզնոյի ամերիկահայ, բայց Էդվարդ Հակոբյանի համար Սարոյանն ընկեր էր։
Հակոբյանն ու Սարոյանն առաջին անգամ հանդիպել են 1960 թվականին։ Նրանք շատ ընդհանուր բաներ ունեին։ Նրանք ամուր կապեր ունեին Ֆրեզնոյի ետ, ժամանակին ապրել էին Փարիզում, և երկուսն էլ հայ էին։
Հակոբյանի խոսքով՝ Սարոյանը հպարտ էր հայ լինելու համար։ 93-ամյա Հակոբյանը նրան հիշում է որպես զվարճասեր, ընկերական, անկանխատեսելի անձնավորություն, ինքնատիպ, էքսցենտրիկ։
Հակոբյանը նշում է, որ Սարոյանը ներամփոփ է դարձել, երբ 3 տարեկանում կորցրել է հորն ու հայտնվել որբանոցում։
Քաղաքը, որտեղ նա ծնվել ու մահացել է, հարգանքի տուրք է մատուցում նրա կյանքին՝ անվանական թատրոնով, տարրական դպրոցով և Ֆրեզնոյի հյուսիսարևմտյան մասում գտնվող նրա տունը պատմական վայրի վերածելով։ Նա արժանի է այդ ամենին՝ կարծում է Հակոբյանը։ Վերջինս նշել է, որ Սարոյանն օգնել է Ֆրեզնոն կառուցելու հարցում՝ ազդելով ու ոգեշնչելով, բայց որ ավելի կարևոր է՝ հպարտություն ու հույս բերելով հայ համայնքին։
Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին