▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ են կասկածում «պատվերի» համար

Asekose.am-ին  հայտնի է  դարձել, որ իշխանական թևերում լուրջ  քննարկվում է  կառավարության մի քանի  անդամի դեմ «պատվեր»-ով նյութերի  հրապարակման հնարավոր մեխանիզմը:

Ուշագրավն այն է, որ կասկածամիտ նախարարներից ոմանք կարծում  են, թե այդ նյութերի հետևում կանգնած է իրենց գործընկերներից  մեկը կամ վերջինիս աշխատակիցներից, ով, գուցե,  ինքնագլուխ է գործում:

Կասկածամիտների այս զգուշավորությունն, ըստ Asekose.am-ի զրուցակցի, ով ցանկացավ չհրապարակել անունը,  հասկանալի է, քանի որ, նրա խոսքով,  կառավարության անդամների մոտ ներքին պայմանավորվածություն կա` «չպահել» որևէ լրատվական կայք ու հնարավորին զերծ մնալ ` նույնիսկ մտերիմ լրագրողների հետ կառավարության «ներքին խոհանոցը» քննարկելու գայթակղությունից:

Չնայած սրան`  եթե առաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում  շոշափվում էր  այս կամ այն կայքի   «պատկանելության» խնդիրը, ինչն անմիջապես հերքվում էր , այժմ առավել հաճախ «հետաքննվում» է, թե որ հրապարակման  հետևում ում «ականջներն են երևում»:

Մեր զրուցակիցը նաև նշեց, թե չի բացառվում, որ այս խնդրով իրենց մտահոգությունը  որոշ պաշտոնյաներ առաջիկայում նաև  բարձրաձայնեն  կամ էլ դիմեն Բաղրամյան-26:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին