▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրվել են պայմանագրային պարտավորությունների չկատարման վերաբերյալ որոշ խախտումներ

 

«Ախթալա» լեռնահարստացուցիչ կոմբինատում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դեռևս անցյալ տարի հարուցած վարչական վարույթը դեռ ընթացքի մեջ է:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ վարույթը հարուցվել է «Ախթալա ԼՀԿ»--ի կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Իսկ թե կոնկրետ որ պարտավորության մասին է խոսքը, նախարարությունը չի հստակեցնում:
 
Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5-ը ընդերքի պետական տեսչության կողմից կոմբինատում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են պայմանագրային պարտավորությունների չկատարման վերաբերյալ որոշ խախտումներ, ինչի հետևանքով էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ:
 
Ի դեպ, «Ախթալա ԼՀԿ»-ՓԲԸ-ում վերջին ստուգումն իրականացվել է 2013թ.-ին: Այդ ստուգման արդյունքում որոշում է կայացվել` ընկերությանը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ:
 
Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք մեր նախորդ հրապարակումներում, կոմբինատում ներկա պահին ընթանում են նաև Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից դեռևս փետրվարի 23-ին սկսված ստուգումները: Մեր հարցին ի պատասխան` նախարարությունից հայտնեցին, որ դրանք ավարտելուն պես` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Հիշեցնենք` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարում մարտի 21-ին վթար էր տեղի ունեցել, որն, ըստ բնապահպանների, էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին:
 
Ի դեպ, Ախթալայի կոմբինատի գործունեությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հասարակության ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Կոմբինատի նկատմամբ բնապահպանական տեսչությունը տուգանքի որոշում էր կայացրել դեռևս 2009թ-ին: Տուգանքը վաճրվել է, բայց բնությանը հասցվող վնասները, փաստորեն, մնացել են անփոփոխ:
 
Ավելին, այս պայմաններում կոմբինատի ղեկավարությունը մտադիր է բերնեբերան լցված պոչամբարների փոխարեն նորերը հիմնել: Այդպիսիք նախատեսվում է կառուցել Մեծ Այրում և Ճոճկան համայնքներում, ինչին կտրուկ դեմ են տեղի բնակիչները:

«Ախթալա» լեռնահարստացուցիչ կոմբինատում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դեռևս անցյալ տարի հարուցած վարչական վարույթը դեռ ընթացքի մեջ է: 

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ վարույթը հարուցվել է «Ախթալա ԼՀԿ»--ի կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Իսկ թե կոնկրետ որ պարտավորության մասին է խոսքը, նախարարությունը չի հստակեցնում: 

Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5-ը ընդերքի պետական տեսչության կողմից կոմբինատում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են պայմանագրային պարտավորությունների չկատարման վերաբերյալ որոշ խախտումներ, ինչի հետևանքով էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ: 

Ի դեպ, «Ախթալա ԼՀԿ»-ՓԲԸ-ում վերջին ստուգումն իրականացվել է 2013թ.-ին: Այդ ստուգման արդյունքում որոշում է կայացվել` ընկերությանը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ: Հիշեցնենք` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարում մարտի 21-ին վթար էր տեղի ունեցել, որն, ըստ բնապահպանների, էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին