▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավի գույնը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Գյումրու Ժողովրդական ճարտարապետության քաղաքային կենցաղի թանգարանում կազմակերպվել է ցուցահանդես`«Ցավի գույնը» խորագրով: Ցուցադրվող նկարներն արտատպվել են արվեստագետ Շահեն Խաչատրյանի «Ցավի գույնը» լուսանկարների 9-րդ ժողովածուից, որում ընդգրկված են Եղեռնը վերապրած և ցեղասպանության վերքերն իրենց հոգիներում կրած հայտնի նկարիչների գործերը: Ժանսեմ, Թութունջյան, Գառզու, Բաշինջաղյան, Արշիլ Գորկի, Սարյան և այլք: Ցուցահանդեսը Գյումրիում կմնա մինչև մայիսի 18-ը և կլինի բաց ու անվճար բոլոր նրանց համար, ովքեր կկամենան թանգարանի այս սենյակում առերեսվել հայոց պատմության ողբերգական այս էջին:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին