▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարել պետք է, բայց պետք է վերանայվի դրա մարտավարությունը, փիլիսոփոյությունը

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօրվա հանրահավաքի իր ելույթում իշխանություններին կոչ է արել` մինչ երկուշաբթի օրն ազատ արձակել 17 քաղբանտարկյալների, հակառակ դեպքում ազատամարտիկներով նստելու են հացադուլի`մինչ տղաներին ազատեն: 
Իհարկե, ես կողմ եմ, որպեսզի Հայաստանում չլինեն քաղաքական դրդապատճառներով կալանավորված մարդիկ և ողջունում եմ, որ պայքարի ձևեր են առաջարկվում: Սակայն հացադուլն իմաստ ունի, եթե ուղեկցվում է զանգվածային պայքարով: Այսօրվա հանրահավաքին մասնակցում էր մոտ 1200 մարդ, ինչը, ցավոք, հուշում է, որ նույնիսկ ձերբակալությունները չեն ազդել հասարակության ակտիվության վրա: Նույնիսկ զարմանում եմ, թե այս ռեսուրսով ինչպե՞ս էր Հիմնադիր խորհրդարանը պատմություն դարձնելու գործող իշխանությանը: Սրա համար էի շարունակ պնդում, որ «100-ամյակն՝ առանց ռեժիմի» կարգախոսը, մեղմ ասած, իրատեսական չէ:
Սակայն գանք հացադուլին: Դրա էֆեկտիվությունն, ինչպես ասեցի, մոտ է կլինի նվազագույնին, եթե չուղեկցվի զանգվածային շարժումով: Մարտավարական առումով՝ որևէ կերպ արդարացված չէ հացադուլն անել ապրիլի 24-ի շրջանում, որովհետև այն նյույնիսկ ինֆորմացիոն հարթության մեջ չի նշմարվի: Ու հետո, իշխանությունները նման բան թույլ չեն տա: Ազատազրկված տղերքը կմնան բանտում, ու աստված մի արասցե, բայց նորերը կմիանան նրանց:
Պայքարել պետք է, բայց պետք է վերնայվի դրա մարտավարությունը, փիլիսոփոյությունը:

Սուրեն Սուրենյանց
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին