▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապի հայտարարությունն արդեն սկսում է ավելի առարկայական հետևանքներ ունենալ

 

Պապի հայտարարությունն արդեն սկսում է ավելի առարկայական հետևանքներ ունենալ։ Մի կողմից նոր երկրներ են պատրաստվում ճանաչել Ցեղասպանությունը, հատկապես՝ Հարավային Ամերիկայում, որտեղ Պապի ու Կաթողիկե եկեղեցու հեղինակությունը անքակտելի է։

Օրինակ՝ ամենյան հավանականությամբ, Ցեղասպանությունն առաջիկա օրերին կճանաչվի նաև Էկվադորի կողմից ու վստահ եմ, որ մոտ ապագայում Էկվադորին կմիանան նաև այլ հարավամերիկյան պետություններ։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Կաթողիկե եկեղեցու հենասյունը հիմա հենց այս աշխարհամասն է, որտեղ բնակչության մեծամասնությունը հենց կաթոլիկներ են, ըտնդ որում, բավականին մոլեռանդ, իսկ նրանց կրոնական էնտուզիազմը սրվում է նաև նրանով, որ ինքը՝ Ֆրանցիսկոս պապ, ևս Հարավային Ամերիկայի ներկայացուցիչ է ու նրա ցանկացած նախաձեռնություն հսկայական արձագան է գտնում իր հայրենի մայրցամաքում։

Մյուս կողմից, Պապի հայտարարությունը բերել է հակահայական տրամադրությունների սրման Թուրքիայում և այսօր արդեն տեսնում ենք թուրքական պետության կողմից իրականացվող քայլեր, որոնք մի մազ են հեռու նոր Ցեղասպանություն կոչվելուց։ Բացի նրանից, որ Թուրքիան անմիջապես պաշտոնանկ արեց Դավութօղլուի խորհրդական Մահչուփյանին՝ Ցեղասպանության վերաբերյալ արած նրա հայտարարության համար, հիմա էլ հայտնի է դառնում, որ թուրքական իշխանական մեքենան թիրախավորել է բոլոր հայերին, որոնք ապորւմ են Թուրքիայում ու համարձակություն են ունենում բարձրաձայնել Հռոմի պապի հայտարարության հետ համաձայն լինելու մասին։

Այսպես, Ադանա նահանգում բնակվող հայ մի ընտանիքի զրկել են նպաստից, համագյուղացիները հրաժարվում են օգտվել ընտանիքին պատկանող գյուղատնտեսական մեքենայի ծառայություններից, իսկ ընտանիքի երեխաներին դպրոցում «գայվուր» և «դուշման» են կոչում և այս ամենը զուտ նրա համար, որ ընտանիքի գլուխը համարձակվել էր իր համաձայնությունն արտահայտել Պապի հայտարարության հետ։ Ու սա հայտնի ու արձանագրված դեպք է, իսկ քանի-քանի դեպքեր են աննկատ մնում։ Մինչդեռ, մենք գիտենք, որ պետության կողմից (իսկ նպաստից զրկելը պետական գործառույթ է) նույնիսկ մեկ անձի նկատմամբ կիրառված քայլերը, որոնք նպատակ ունեն այդ անձի համար անելանելիպայմաններ ստեղծել տվյալ երկրում ու արված են ազգային հողի վրա, ոչ այլ ինչ են, քան Ցեղասպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի։

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին