▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության մեղավորներից մեկը

Այս օրերին Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության հարցում իր մեղավորությունն ունեցող Շեխ Շամոն: Ցավոք սրտի, Հայաստանում գտնվել են եզդիներ, ովքեր ընդունել են նրան և անգամ հրավիրել են ապրիլի 21-ին մասնակցել Օսմանյան Թուրքիայի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը: Այդ հուշակոթողն ինքնին արժեքավոր է եզդիների համար, սակայն դրա բացմանը Շեխ Շամոյի մասնակցությունը այլ որակներ է հաղորդում այդ կարևոր միջոցառմանը: Մենք՝ հայաստանաբնակ եզդիների շահերը ներկայացնող բոլոր հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք այդ միջոցառումներին Շեխ Շամոյի մասնակցությունը և հայտարարում ենք, որ Իրաքի եզդիների ցեղասպանության մեջ իր մեղավորությունն ունեցող մարդը չի կարող կարեկից լինել եզդիներին, մարդ ով դեմ է Շանգալի ինքնավարությանը և եզդիական դրոշին, նա իրավուքն չունի հանդես գալ եզդիների անունից: Այն մարդը, ում չեն ընդունում և ոչ մի եզդիական համայնքում, Հայաստանում իրավունք չունի խոսել եզդիների անունից: Կոչ ենք անում պետական մարմիններին չընդունել այս ինքնակոչին:

«Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպություն

«Սինջար եզդիների ազգային միավորում»

«Շամս» Հասարակական կազմակերպություն

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին