▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ նպատակով են ռուսական ռազմաբազայում զանգվածային ստուգումներ իրականացվում

 

Ռուսական ռազմաբազայում զանգվածային ստուգումներ են իրականացվում՝ ռուսական հակահետախուզության և «ФСБ»-ի կողմից ու սա արվում է անձամբ Շոյգուի հրամանով։ Բնականաբար, սա հետևանք է՝ Պերմյակովի հանցագործության ու Ռուսաստանն ամենվճռական ձևով ձեռնամուխ է եղել ռազմաբազայում կարգուկանոն հաստատելու հարցին, որպեսզի հնարավորինս բացառի հետագայում վցանկացած տիպի էկսցեսսների հնարավորությունը՝ բազային զինծառայողների կողմից։
Սա ավելի հեռահար նպատակներ ունի, քան զուտ Պերմյակովի ոճիրի հետևանքները մեղմելը։ Բանն այն է, որ ռուսաստանը մոտ ապագայում պատրաստվում է ավելի ընդլայնել իր ռազմական ներկայությունը և ավելացնել իր զորակազմը։ Միևնույն ժամանակ, ռուսական բազայի անձնակազմը արդեն մի քանի ամսից ամբողջովին բաղկացած է լինելու պայմանագրային զինծառայողներից ու ակտիվորեն վերազինվելու է ռուսական ամենաժամանակակից ու արդիական սպառազինությամբ։
Սա իհարկե չի արվում զուտ Հայաստանի ու Հայաստանյան շահերի համար, չի էլ արվում Հայաստանը ու հայկական հասարակության դժգոհ հատվածին ահաբեկելու համար։ Պարզապես աշխարհաքաղաքական այսպիսի զարգացումների պարագայում Ռուսաստանը ամրանում է իր դիրքերում ու ավելի ուշիմ ուշադրություն է դարձնում իր համար որոշիչ ու ռիսկային նշանակություն ունեցող տարածաշրջաններում իր ուժային ներկայությանը, իսկ Հայաստանն ու Անդրկովկասը հենց այդպիսի տարածաշրջաններից են ու քանի որ Հայաստանը միակ անդրկովկասյան երկիրն է մնացել, որտեղ Ռուսաստանը պահպանում է իր ռազմական ներկայությունը, հետևաբար հենց Հայաստանն է դեպի ռուսական Կովկաս տանող այն կարևորագույն ուղղին, որը կարող են արդեն տեսանելի ապագայում դիտարկեն Մերձավոր արևելքում օր-օրի ուժ հավաքող իսլամիստ ծայրահեղականները։
Ու հենց այս ֆոնին է ռուսաստանը ամրապնդում իր դիրքերրը՝ այդ թվում կարգի բերելով իր ռազմաբազայի կարգուկանոնն ու վերահսկելիությունը, որովհետև վերջին բանը, որ Ռուսաստանի պետք է ստեղծված կացությունում՝ տարատեսակ Պերմյակովներն ու ռուսաստանի ռազմական ներկայության հանդեպ դժգոհություն ավելացնող էլեմենտներն են։

Ռուսական ռազմաբազայում զանգվածային ստուգումներ են իրականացվում՝ ռուսական հակահետախուզության և «ФСБ»-ի կողմից ու սա արվում է անձամբ Շոյգուի հրամանով։

Բնականաբար, սա հետևանք է՝ Պերմյակովի հանցագործության ու Ռուսաստանն ամենվճռական ձևով ձեռնամուխ է եղել ռազմաբազայում կարգուկանոն հաստատելու հարցին, որպեսզի հնարավորինս բացառի հետագայում ցանկացած տիպի էկսցեսսների հնարավորությունը՝ բազային զինծառայողների կողմից։ Սա ավելի հեռահար նպատակներ ունի, քան զուտ Պերմյակովի ոճիրի հետևանքները մեղմելը։

Բանն այն է, որ Ռուսաստանը մոտ ապագայում պատրաստվում է ավելի ընդլայնել իր ռազմական ներկայությունը և ավելացնել իր զորակազմը։ Միևնույն ժամանակ, ռուսական բազայի անձնակազմը արդեն մի քանի ամսից ամբողջովին բաղկացած է լինելու պայմանագրային զինծառայողներից ու ակտիվորեն վերազինվելու է ռուսական ամենաժամանակակից ու արդիական սպառազինությամբ։

Սա, իհարկե, չի արվում զուտ Հայաստանի ու Հայաստանյան շահերի համար, չի էլ արվում Հայաստանը ու հայկական հասարակության դժգոհ հատվածին ահաբեկելու համար։ Պարզապես աշխարհաքաղաքական այսպիսի զարգացումների պարագայում Ռուսաստանը ամրանում է իր դիրքերում ու ավելի ուշիմ ուշադրություն է դարձնում իր համար որոշիչ ու ռիսկային նշանակություն ունեցող տարածաշրջաններում իր ուժային ներկայությանը, իսկ Հայաստանն ու Անդրկովկասը հենց այդպիսի տարածաշրջաններից են ու քանի որ Հայաստանը միակ անդրկովկասյան երկիրն է մնացել, որտեղ Ռուսաստանը պահպանում է իր ռազմական ներկայությունը, հետևաբար հենց Հայաստանն է դեպի ռուսական Կովկաս տանող այն կարևորագույն ուղղին, որը կարող են արդեն տեսանելի ապագայում դիտարկեն Մերձավոր արևելքում օր-օրի ուժ հավաքող իսլամիստ ծայրահեղականները։

Ու հենց այս ֆոնին է Ռուսաստանը ամրապնդում իր դիրքերրը՝ այդ թվում կարգի բերելով իր ռազմաբազայի կարգուկանոնն ու վերահսկելիությունը, որովհետև վերջին բանը, որ Ռուսաստանի պետք է ստեղծված կացությունում՝ տարատեսակ Պերմյակովներն ու ռուսաստանի ռազմական ներկայության հանդեպ դժգոհություն ավելացնող էլեմենտներն են։

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին