▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Դեմոյանը թուրք լրագրողներին 2 բացառիկ փաստաթուղթ է ցույց տվել

Շուրջ 20 թուրք լրագրողներ, ովքեր ներկայացնում էին թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան նոր ցուցադրության հետ: Օգտվելով այս առիթից, երկու բացառիկ փաստաթուղթ ներկայացրեցի նրանց ուշադրությանը. առաջինը Էնվերի ստորագրությամբ կապիտան Սարգիս Թորոսյանին զինվորական պարգևի արժանացնելու հրամանն է, իսկ մյուսը՝ 1915 թ. թուրքական կառավարության կողմից հայերի ունեցվածքի բռնագրավման օրենքն է: Փաստաթղթերի բնօրինակները պահվում են Հայոց ցեղասպանության թանգարանում:

Հայկ Դեմոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին