▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարյուր վարդեր՝ խոնարհումով

Ապրիլի 24-ին Նանսի քաղաքում մի խումբ նախաձեռնող երիտասարդներ խաչքար հուշակոթողի մոտ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ Հայոց Եղեռնի հարյուրերորդ տարելիցի: Այս ակցիային իր մասնակցությունն էր բերել նաեւ Նանսիի հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավետյանն՝ խորհրդանշական հարյուր դեղին վարդեր  նվիրաբերելով հուշարձանին:

«Հարյուր վարդեր, խոնարհվեցին՝ ի հիշատակ անմեղ զոհերի»,- նշեց Ա. Ավետյանը:
Օրվա ֆրանսիական լրատվությունն հեղեղված էր Ցեղասպանության հարյուրամյա իրադարձություններին անդրադարձերով: Այդ թվում նաեւ տեղական ու շրջանային մամուլը: Օրինակ Նանսիում հրատարակվող «54 Hebdo» շաբաթաթերթն մի ամբողջ էջ էր նվիրել Ցեղասպանության մեկ դարյա տարելիցին ու հատկապես ապրիլի 11-ին Սիոնի բարձունքում «Եղիցի լույս» խաչքարի տեղադրմանը: Ֆրանսիական գողտրիկ քաղաք Շոմոնում լույս տեսնող մեկ այլ շաբաթաթերթ՝ L'Affrenchi-ին՝ ի հարգանք տեղի փոքրաթիվ հայերի, նույնպես զետեղել մի հոդված:

Շնորհակալ ենք Ֆրանսիայից:


Լուսինե Տերտերյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին