▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիետաների անարդյունավետության 5 թաքնված պատճառները

 

Դուք հաճախ նիհարելու մասին լսում եք այսպիսի արտահայտություններ՝ «պետք է ուղղակի չուտել», «պետք է շատ շարժվել», «պետք է հաշվեք, թե քանի կալորիա եք ընդունում»,   ապա կարող եք շատ չանհանգստանալ, որովհետև դրանք իրականում այդքան էլ օգտակար խորհուրդներ չեն: Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ապա մի կարծեք, որ սա կապված է միայն շատ ուտելու  և սխալ սննդակարգի հետ:
Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ անում են ամեն ինչ ավելորդ քաշից ազատվելու համար՝ հետևում են խիստ դիետաների, զբաղվում են մարմնամարզությամբ, բայց չեն ստանում ցանկալի արդյունք: Վերջին հետազոտությունները  ցույց են տվել, որ անարդյունավետ նիհարելու պատճառները օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացներն են՝
Քնի պակաս: Մարդն, ով ունի քնի խանգարումներ և օրվա խիտ գրաֆիկ, իր օրգանիզմը պահում է, այսպես ասած, <<ամուր էներգախնայողության ռեժիմում >> ինչն էլ դանդաղեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Արդյունքում ամենախիստ դիետային հետևողները կուտակում են ճարպ, որն էլ իր հերթին վերծվում է ավելորդ քաշի:
Հանքային միացությունների դեֆիցիտ սննդակարգում: Քաշի խնդիրներ առաջանում են կալցիումի, յոդի, ցինկի, վիտամին B12-ի, D-ի  անբավարարության պատճառով ու Օմեգա 3-ի և Օմեգա 6-ի միջև հավասարակշռության խախտման հետևանքով: Այս և այլ սննդային կարևոր հավելումների պակասի արդյունքում մարդը կարող է ունենալ անկառավարելի ախորժակ ու հորմոնային խանգարումներ:
Թաքնված ալերգիաներ: Քչերը գիտեն, որ ալերգիաները միայն շնչառական համակարգի միջոցով չեն արտահայտվում՝ հազով, փռշտոցներով, քորով: Սննդի ինչ-որ տեսակի հանդեպ <<անհանդուրժողականությունը>> կարող է պայմանավորված լինել  թաքնված իմունային ռեակցիաներով, որոնք  ներթափանցում են օրգանիզմ: Արդյունքում  խանգարվում է էնդոկրին համակարգը, օրինակ վահանաձև գեղձի ֆունկցիան, որն էլ խանգարում է ավելորդ քաշից ազատվելուն:
Համակարգային բորբոքում:  Տարիքային փոփոխությունները  ազդում են նաև մկանների, լնդերի և ոսկրային համակարգի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է  բորբոքային պրոցեսների: Սննդակարգի խախտումն էլ բերում է նրան, որ դրանք դառնում են քրոնիկ: Օրգանիզմում բորբոքային գործընթացները  հանգեցնում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում արյունատար անոթների վատ աշխատանքի, արյան բարձր ճնշման, ածխաջրածնի նյութափոխանակության և քաշի ավելացման:
Նեյրոտրանսմետների անհավասարակշռություն: Ուղեղում արտադրվող այս քիմիկատները բալանսավորում են տրամադրությունը, ախորժակը և հոգեբանական պրոցեսները: Այդ պատճառով այս համակարգի սխալ աշխատանքի հետևանքով առաջանում է ախորժակի խախտում,  ուտելուց հետո էլ  պակասում է  հագեցած լինելու զգացումը և շատակերությունը, ավելանում է ածխաջրերի ընդունման քանակը: Իսկ ածխաջրերի ավելցուկը սննդակարգում մեծացնում է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:

Դուք հաճախ նիհարելու մասին լսում եք այսպիսի արտահայտություններ՝ «պետք է ուղղակի չուտել», «պետք է շատ շարժվել», «պետք է հաշվեք, թե քանի կալորիա եք ընդունում»,   ապա կարող եք շատ չանհանգստանալ, որովհետև դրանք իրականում այդքան էլ օգտակար խորհուրդներ չեն: Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ապա մի կարծեք, որ սա կապված է միայն շատ ուտելու  և սխալ սննդակարգի հետ:

Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ անում են ամեն ինչ ավելորդ քաշից ազատվելու համար՝ հետևում են խիստ դիետաների, զբաղվում են մարմնամարզությամբ, բայց չեն ստանում ցանկալի արդյունք: Վերջին հետազոտությունները  ցույց են տվել, որ անարդյունավետ նիհարելու պատճառները օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացներն են՝ Քնի պակաս: Մարդն, ով ունի քնի խանգարումներ և օրվա խիտ գրաֆիկ, իր օրգանիզմը պահում է, այսպես ասած, «ամուր էներգախնայողության ռեժիմում» ինչն էլ դանդաղեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Արդյունքում ամենախիստ դիետային հետևողները կուտակում են ճարպ, որն էլ իր հերթին վերծվում է ավելորդ քաշի:Հանքային միացությունների դեֆիցիտ սննդակարգում: Քաշի խնդիրներ առաջանում են կալցիումի, յոդի, ցինկի, վիտամին B12-ի, D-ի  անբավարարության պատճառով ու Օմեգա 3-ի և Օմեգա 6-ի միջև հավասարակշռության խախտման հետևանքով:

Այս և այլ սննդային կարևոր հավելումների պակասի արդյունքում մարդը կարող է ունենալ անկառավարելի ախորժակ ու հորմոնային խանգարումներ:Թաքնված ալերգիաներ: Քչերը գիտեն, որ ալերգիաները միայն շնչառական համակարգի միջոցով չեն արտահայտվում՝ հազով, փռշտոցներով, քորով: Սննդի ինչ-որ տեսակի հանդեպ «անհանդուրժողականությունը» կարող է պայմանավորված լինել  թաքնված իմունային ռեակցիաներով, որոնք  ներթափանցում են օրգանիզմ: Արդյունքում  խանգարվում է էնդոկրին համակարգը, օրինակ վահանաձև գեղձի ֆունկցիան, որն էլ խանգարում է ավելորդ քաշից ազատվելուն:Համակարգային բորբոքում:

Տարիքային փոփոխությունները ազդում են նաև մկանների, լնդերի և ոսկրային համակարգի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է  բորբոքային պրոցեսների: Սննդակարգի խախտումն էլ բերում է նրան, որ դրանք դառնում են քրոնիկ: Օրգանիզմում բորբոքային գործընթացները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում արյունատար անոթների վատ աշխատանքի, արյան բարձր ճնշման, ածխաջրածնի նյութափոխանակության և քաշի ավելացման:Նեյրոտրանսմետների անհավասարակշռություն:

Ուղեղում արտադրվող այս քիմիկատները բալանսավորում են տրամադրությունը, ախորժակը և հոգեբանական պրոցեսները: Այդ պատճառով այս համակարգի սխալ աշխատանքի հետևանքով առաջանում է ախորժակի խախտում,  ուտելուց հետո էլ  պակասում է  հագեցած լինելու զգացումը և շատակերությունը, ավելանում է ածխաջրերի ընդունման քանակը: Իսկ ածխաջրերի ավելցուկը սննդակարգում մեծացնում է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:

aroxj.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին